Մանչեսթեր Սիթի — ՊՍԺ. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 04 մյս 2021
Խաղում է
VNews.am կայքի լրագրող, մեկնաբան, Արմենիա Հ/Ը հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Մանչեսթեր Սիթի» — ՊՍԺ հանդիպման վերաբերյալ։

Երբ Մանչեսթեր Սիթին դուրս եկավ Չեմպիոնների լիգայի այս տարվա խաղարկության կիսաեզրափակիչ, բոլորը մտավախություն ունեին, որ Գվարդիոլան նորից կդառնա իր հանճարեղության զոհը, ինչպես դա եղել է վերջին մի քանի տարիների ընթացքում, երբ մանչեսթերյան գրանդը ճանապարհը զիջեց Մոնակոյին, Տոտենհեմին, Լիոնին կամ Լիվերպուլին։ Սակայն Պեպի թիմը վերջապես ցույց է տալիս այն ֆուտբոլը, որը նրանից ակնկալում են։ ՊՍԺ-ի շանսերը իսկապես քիչ են առաջին խաղում կորցրածը հետ բերելու համար։

Փարիզում կայացած խաղը Պեպը հաղթեց ընդմիջմանը՝ հանդերձարանում իր տղաներին ինչ-որ բան ասելով։ Այո, հասկանալի է, որ Նավասի սխալների գործոնը մեծ է, բայց երկրորդ կեսում Սիթին բառի ուղիղ իմաստով ուժեղ էր մրցակցից։ Պատասխանից առաջ մանկերն իրենց առավելություննը և ուժեղությունն ավելի են ամրապնդել, քանի որ ներքին ասպարեզում գրեթե լուծել են չեմպիոնական հարցը, կարգավորել են խաղը պաշտպանությունում։ Սիթին այս պահին ցույց է տալիս վերջին տարիների իր լավագույն խաղը։

ՊՍԺ-ն Պոչետինոյի գալուց ուներ լավ տեսք, սակայն վերջին խաղերում մի փոքր խամրել է թիմի խաղը։ Այո, Բավարիայի ու Բարսելոնայի նկատմամբ արտագնա հաղթանակները մի տեսակ հակադարձում են գաղափարին, սակայն տնային խաղերում մայրաքաղաքային ակումբը վստահ չի խաղում։ Ներքին առաջնությունում էլ միլիարդատեր ՊՍԺ-ն ոսկե մեդալները, գուցե, զիջի համեստագույն Լիլին։ Սակայն չեմպիոնլիգյան երեքշաբթի օրը լոկալ մրցաշարը դժվար հուզի որևէ մեկին։

Պեպը մտածելու բան չունի. բոլոր ֆուտբոլիստները կազմ ու պատրաստ են, մինչդեռ Պոչետինոն կանգնած է ծանրագույն խնդրի առաջ՝ վնասվածք ունի Կիլիան Մբապեն։ Նրան օդակայանում նկատել են կաղալիս։ Եթե անգամ Մբապեն դուրս գա խաղադաշտ, մարզավիճակը դժվար թե լինի այն մակարդակի վրա, ինչը նրան թույլ կտա պատռել Պեպի պաշտպաններին։ Փոխարենը Վերատին շարքում է։

Իհարկե, ՊՍԺ-ն գոլ կխփի։ Գրեթե անվիճելի վստահությամբ կարելի է ասել, որ Նավասը չոր հանդիպում չի անցկացնի։ Այնպես որ հանգիստ կարելի է խաղալ արդյունավետ խաղի վրա։ Բայց հստակ ասել՝ ով ով կհաղթի՝ հնարավոր չէ։ Զուտ կասենք՝ խաղում կլինի տոտալ շատ գոլ 2,5-ից։

Օրդինար: Չխաղարկված
Չեմպիոնների լիգա
23:00/4 մյս
Манчестер Сити - ПСЖ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ