«Մանչեսթեր Սիթի» — «ՊՍԺ». Մաքսիմ Կալինիչենկոյի վիդեոկանխատեսումը

22:45, 12 ապր 2016
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» և Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, «Մետալիստի» երիտասարդական թիմի մարզիչ ու «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Մանչեսթեր Սիթի» — «ՊՍԺ» պատասխան հանդիպման վերաբերյալ: Փորձագետը խաղադրույք է կատարում արդյունավետ ոչ-ոքիի վրա: 

https://youtu.be/GElzVExYnps

Ողջույն, ձեզ հետ «Բուքմեյքերների Ռեյտինգն» է և ձեր մշտական փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն: Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչներ, պատասխան հանդիպումներ, մեծ քանակությամբ հետաքրքիր խաղեր: Կանգ եմ առնում «Մանչեսթեր Սիթի» — «ՊՍԺ» հանդիպման վրա:

Առաջին խաղը հիշվեց ահռելի սխալներով: Անհեթեթ գոլեր եղան, չիրացված 11-մետրանոց: Երկուսն էլ սիրում են հարձակվողական ֆուտբոլ խաղալ, բայց այս մրցաշրջանում այդքան էլ լավ չեն խաղում տանը, սակայն ավանդականորեն հարձակվողական թիմեր են: Նրանք այդքան էլ լավ չեն պաշտպանվում, սովոր են մրցակցի դաշտում խաղալ: Ընդհանուր առմամբ ամեն ինչ հասկանալի է, պետք չէ բացատրել: Պաշտպանությունում հավասարակշռվածություն չկա:

Գոլեր կլինեն: Դրանք եղել են և կլինեն: Չգիտեմ, թե ինչքան շատ կամ քիչ: Երկու թիմերի հարձակվողական պոտենցիալն ուղղակի հիասքանչ է, բայց միևնույն ժամանակ շատ լավ չեն գործում պաշտպանությունում:

Միանգամից անցնեմ կանխատեսմանը, և այն ռիսկային կլինի: Առաջին հերթին` այս խաղում խաղադրույք եմ կատարում արդյունավետ ոչ-ոքիի վրա: Գործակիցը 4 է: Իսկ հատուկ համարձակ խաղացողների համար առաջարկում եմ 2:2 հաշիվը, թեև հնարավոր է, որ ոմանք դա մեծ ռիսկ չեն համարում: Վերջերս «Բավարիան» այդպիսի ոչ-ոքի խաղաց «Յուվենթուսի» հետ: Ոչ ոք չէր հավատում, որ դա հնարավոր է: Ինչպես ինձ է թվում, այս խաղում այդպիսի իրադարձությունների զարգացման համար նախադրյալներն ավելի մեծ են: Կարծում եմ` 2:2 հաշիվն անհավանական չէ: Թիմերը կարողանում են գոլ խփել և վատ են պաշտպանվում: 2:2-ը և հաջորդող լրացուցիչ ժամանակը լիովին հավանական են:

Երկու խաղադրույքներ` արդյունավետ ոչ-ոքի և 2:2 հաշիվ: Այսքանով վերջ: Շնորհակալություն ուշադրության համար: Ցտեսություն: Բաժանորդագրվեք Youtube-ալիքին, լայքեք, ձեզ ամենայն բարիք:

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա. 1/4 եզրափակիչ. պատասխան հանդիպում (առաջին հանդիպումը` 2:2)
22:45/12 ապր
«Մանչեսթեր Սիթի» - «ՊՍԺ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 4 մարդ
Կհաղթի՛ 25%
Չի՛ հաղթի 75%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա. 1/4 եզրափակիչ. պատասխան հանդիպում (առաջին հանդիպումը` 2:2)
22:45/12 ապր
«Մանչեսթեր Սիթի» - «ՊՍԺ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ