«Մանչեսթեր Սիթի» – «Միլան»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Եվրոպական ակումբները պատրաստվում են նոր մրցաշրջանին։ Այս հատվածում թոփ թիմերի կազմերն անճանաչելի են։ Հիմնական կազմի ֆուտբոլիստները, որոնք մասնակցել են Եվրո-2024-ին, դեռ հանգստի մեջ են, իսկ մարզիչները ստիպված են նախամրցաշրջանային փուլը սկսել ոչ հիմնական կազմերով։ Զարմանալի չէ, որ «Մանչեսթեր Սիթին» առաջին ընկերական խաղում պարտվել էր «Սելթիկին» 3։4 հաշվով։ Այդ խաղում անգլիական ակումբի կազմում առաջին թիմից հանդես էին գալիս դարպասապահ Օրտեգան, կիսապաշտպան Գրիլիշն ու հարձակվող Հոլանդը։
Նույն իրավիճակն էր նաև «Միլանի» մոտ։ Իտալական ակումբը 1։1 հաշվով ոչ-ոքի է խաղացել ավստրիական «Ռապիդի» հետ։ Ամեն դեպքում «Միլանում» լուրջ փոփոխություն է տեղի ունեցել։ Ստեֆանո Պիոլիի փոխարեն թիմը գլխավորել է Պաուլո Ֆոնսեկան։ Մասնագետ, որը լավ ծանոթ է իտալական ֆուտբոլին։ Ինձ թվում է, որ նա կարող է հաջողության հասնել «Միլանում»։
Անկասկած, այսպիսի խաղերն անկանխատեսելի են, սակայն հիմնականում գոլառատ են լինում։ Ենթադրում եմ, որ թիմերը կփորձեն հարձակողական ֆուտբոլ ցուցադրել։ Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 3-ից շատ խաղադրույքը՝ 1․72 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: