«Մանչեսթեր Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Անգլիայի գավաթի խաղարկության նախորդ եզրափակիչում ևս միմյանց հետ մրցում էին մանչեսթերյան թիմերը։ Նախորդ տարի «Մանչեսթեր Սիթին» հաղթել է 2։1 հաշվով։ «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին անգամ այս տիտղոսը նվաճել է 2015-16 թթ․ մրցաշրջանում, որը վերջինն էր Լուի վան Գալի համար մանչեսթերյան թիմի ղեկին։
Անկասկած, հանդիպման ֆավորիտը «Մանչեսթեր Սիթին» է։ Անգլիայի չեմպիոնը փայլուն հանդիպում անցկացրեց ԱՊԼ-ի ավարտված մրցաշրջանի վերջին տուրում՝ 3։1 հաշվով հաղթելով «Վեսթ Հեմին»։ Ոչ պակաս լավ խաղ ցուցադրեց նաև «Մանչեսթեր Յունայթեդը», որը հյուրընկալվելիս հաղթեց «Բրայթոնին»։
Մրցաշրջանի վերջին խաղը 2 թիմերի համար էլ բարդ է լինելու։ Լուրեր կան, որ անկախ այս հանդիպման արդյունքից Էրիկ տեն Հագը կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Պեպ Գվարդիոլան էլ, բնականաբար, ցանկանում է, որ իր թիմը հաղթի միշտ ու ամեն ինչ։
Կարծում եմ, որ թիմերը կփոխանակվեն գոլերով։ Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 1․75 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: