«Մանչեսթեր Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ»: Արտյոմ Սլիցկիի կանխատեսումը
«Մանչեսթեր Սիթին» համոզիչ մինչմրցաշրջանային հատված չանցկացրեց: Այո՛, ընկերական հանդիպումները փորձարկումների համար են, սակայն Պեպ Գվարդիոլայի թիմը չտպավորեց: «Քաղաքաբնակները» 4 խաղում 3 պարտություն կրեցին և ընդամենը մեկ հաղթանակ տարան: «Սիթին» շատ է գոլ բաց թողնում՝ 4 խաղում 12 գոլ, պաշտպանությունում սարսափելի վիճակ է:
Միակ լուսավոր կետն Էրլինգ Հոլանդն է, որը հրաշալի մարզավիճակում է: Հենց նրա շնորհիվ է Անգլիայի չեմպիոնն այս պահին զույգի ֆավորիտը: Այդ ընկերական հանդիպումներում նորվեգացի հարձակվողը հասցրել է 5 գոլ խփել, ընդ որում, «Չելսիի» հետ մրցավեճում հեթ-տրիկ է ձևակերպել:
Չեմպիոնը կազմի հետ կապված խնդիրներ ունի, քանի որ առայժմ չեն վերադարձել Եվրո-2024-ի մասնակից ֆուտբոլիստները՝ Ռոդրին, Ֆիլ Ֆոդենը, Քայլ Ուոքերը, Ջոն Սթոունզը: Թիմից հեռացել է Խուլիան Ալվարեսը:
Ինչ վերաբերում է «Մանչեսթեր Յունայթեդին», ապա այս թիմը նախորդ մրցաշրջանում սարսափելի տեսք ուներ, սակայն զարմանալի է, որ ակումբը չհեռացրեց Էրիկ տեն Հագին: «Յունայթեդն» ավելի շատ ընկերական հանդիպումներ է անցկացրել, քան «Սիթին»:
«Կարմիր սատանաներն» էլ կադրային խնդիրներ ունեն, այդպես էր նաև նախորդ մրցաշրջանում: Պաշտպանության կենտրոնում խնդիրներն ավելի լուրջ են, քանի որ վնասվածքներ ունեն Հարի Մագուայերն ու Վիկտոր Լինդելյոֆը: Առջևի գծում վնասվածք ունի Ռասմուս Հոյլունը:
Առաջարկում եմ Էրլինգ Հոլանդը գոլ կխփի խաղադրույքը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: