«Մանչեսթեր Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ»: Արթուր Պետրոսյանի կանխատեսումը
Անկասկած, «Յունայթեդը» մրցաշրջանում բավականին մեծ առաջընթաց գրանցեց: Տեն Հագի գալուստը վերջին տարիների ամենալավ իրադարձությունն էր: Բայց պետք է խոստովանել, որ թիմը վերջին մի քանի ամիսներին խաղային անկում է ապրել: «Յունայթեդն» արտագնա կարևոր հանդիպումներում հաճախ էր կորցնում իր դեմքը և պարտվում: Առաջիկա հանդիպումը նույնպես «Օլդ Թրաֆորդում» չի լինելու: Սա նշանակում է, որ «Կարմիր սատանաները» հնարավոր է իրենց լավագույն ֆուտբոլը չցուցադրեն:
«Սիթին» բարձրակարգ ֆուտբոլ է խաղում: Գվարդիոլայի թիմը նվաճեց Անգլիայի չեմպիոնի տիտղոսը, իսկ առջևում երկու եզրափակիչ կա: Մեծ է հավանականությունը, որ «Սիթին» հեթ-տրիկ կգրանցի:
Վերջին շրջանում կարևոր մրցավեճերում «Քաղաքաբնակները» հաղթել են «Յունայթեդին»: Ենթադրում եմ, որ խաղը կանցնի «Սիթիի» թելադրանքով: Երկու տարբերակ ունեմ՝ «Մանչեսթեր Սիթին» չի պարտվի և խաղի գոլերի տոտալը 3.5-ից քիչ, «Սիթիի» հաղթանակ և խաղի գոլերի տոտալը 4.5-ից քիչ:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: