«Մանչեսթեր Սիթի» — «Մանչեսթեր Յունայթեդ»․ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:30/11 նյմ '18
Խաղում է

Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել ԱՊԼ-ի 12-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման վերաբերյալ։ Ռոբերտը սպասում է տանտերերի հաղթանակին արդյունավետ խաղում։ 

Եվրոպայում այս հանգստյան օրերին, կարծես թե, հայտարարվել են կենտրոնական հանդիպումների միջազգային օր։

Անգլիայում մանկունյական դերբի է։ Էլ ինչ կարող է ավելի հետաքրքիր լինել։ Եթե այս հանդիպումը կայանար 8 տարի առաջ, կասկած չէր լինի, թե ով կհաղթեր։ Չնայած․․․այնպես չէ, որ հիմա հայտնի չէ։ Պարզապես հիմա դիրքերն են փոխվել։ «Մանչեսթեր Յունայթեդը», այո՛, հաղթել է «Յուվենտուսին», այն էլ մրցակցի հարկի տակ, սակայն դա չի նշանակում, որ «կարմիր սատանաները» այս պահին լավ մարզավիճակում են։ Գվարդիոլայի թիմն այսօր խաղում է կատարյալ ֆուտբոլ, և դրան հակադրվել հնարավոր չէ։ Այս խաղում գուցե հաղթողի անունը արդեն պարզ է, ու այդ տեսանկյունից խաղը հետաքրքիր չի լինի։ Այ Ժոզե Մոուրինյոյի ու Պեպ Գվարդիոլայի հերթական առերեսումը խոստանում է բոմբ լինել։

Առաջարկում են տանտերերի հաղթանակը և տոտալ շատ 2,5-ից։

Օրդինար: Չխաղարկված
ԱՊԼ 2018-19․ 12-րդ տուր
20:30/11 նյմ
«Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 0