«Մանչեսթեր Սիթի» — «Լիվերպուլ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:30, 19 մրտ 2017
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Անգլիայի առաջնության 29-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի» — «Լիվերպուլ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ մերսիսայդցիները երկրորդ խաղակեսում գոլ կխփեն:

«Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին» պայքարում են լավագույն քառյակոuմ տեղ զբաղեցնելու համար։ Այդ պայքարն ինչպես միշտ Անգլիայում ամենալարվածն է ստացվում։ «Լիվերպուլն» իր անմիջական մրցակիցների հետ ամենից հաջողն է խաղացել։ Առաջին 6 թիմերի հետ անցկացրած 9 խաղում Կլոպի թիմը ոչ մի պարտություն չի կրել ու վաստակել է 19 միավոր, ինչը լավագույն ցուցանիշն է։ Համեմատության համար նշենք, որ «Սիթին» պարտվել է այդ հանդիպումներից 3-ում, սակայն «Լիվերպուլին» գերազանցում է 1 հորիզոնականով ու միավորով, ու դեռ 1 հանդիպում էլ պակաս է անցկացրել։

Մերսիսայդցիների բազմաթիվ կորուստներ ունեն։ Վերջերս «Լիվերպուլի» լազարեթից դուրս է գրվել Դեյան Լովրենը, սակայն եթե խորվաթը կարող է մասնակցել հանդիպմանը, ապա Դանի Սթարիջի ֆիզիկական վիճակը դեռևս հարցեր է առաջացնում։ Իսկ ահա թիմի ավագ Ջորդան Հենդերսոնը խաղը բաց կթողնի վնասվածքի պատճառով։

«Քաղաքաբնակները» նոր կադրային խնդիրներ չունեն։ Գաբրիել Ժեզուշն ու Իլկայ Գյունդողանը վաղուց մինչև մրցաշրջանի ավարտը շարքից դուրս են եկել։ «Մոնակոյից» կրած պարտությունից հետո «Սիթիի» մեկնարկային կազմում փոփոխություններ են սպասվում։ Ենթադրվում է, որ պաշտպանությունում կլինեն ամենամեծ փոփոխությունները։ Կենտրոն կվերադառնա Նիկլաս Օտամենդին, իսկ Բակարի Սանյային կփոխարինի Պաբլո Սաբալետան։

Որպես խաղադրույք առաջարկում եմ երկրորդ խաղակեսում Կլոպի թիմի գոլը: Գործակիցը 1,80 է:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 29-րդ տուր
20:30/19 մրտ
«Մանչեսթեր Սիթի» — «Լիվերպուլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ