«Մանչեսթեր Սիթի» — «Լիվերպուլ». Նիկիտա Կովալչուկի կանխատեսումը

15:30, 09 սպտ 2017
Հայտնի «Картавый футбол» առցանց-հաղորդման հեղինակ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի կանխատեսող Նիկիտա Կովալչուկը կանխատեսում է արել ԱՊԼ-ի 4-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի» — «Լիվերպուլ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ այս խաղում կհաղթեն մերսիսայդցիները: 

«Մանչեսթեր Սիթին» պաշտպանության տեսանկյունից հիանալի տրանսֆերային ձեռքբերումներ է կատարել: Հիմա «քաղաքայինները» շատ արագ եզրային պաշտպաններ ունեն: Թիմի կազմն ուժեղացել է և երիտասարդացել: Կարծում եմ, որ այս մրցաշրջանում Խոսեպ Գվարդիոլան պետք է լրջորեն պայքարի չեմպիոնության համար: Ընդ որում՝ կռվի հենց մինչև վերջին տուրերը, այլ ոչ թե առաջնության ավարտից մի քանի խաղ առաջ կորցնի ոսկե մեդալը նվաճելու բոլոր շանսերը:

«Լիվերպուլում» լուծել են Ֆիլիպե Կոուտինյոյի հետ կապված հարցը, բրազիլացին ոչ մի տեղ չի գնում: Անհասկանալի է, թե նա ինչ մարզավիճակում է, և կխաղա՞ արդյոք «Լիվերպուլի» կազմում, թե՞ նրան խոսք են տվել, որ տրանսֆերը հունվարին կվաճառեն: Հնարավոր է՝ ուղղակի վախեցրել են՝ շատ տարբերակներ կարող են լինել: Սակայն առանց Կոուտինյոյի էլ լիվերպուլցիները շատ լավ են մեկնարկել մրցաշրջանը: Պետք է նշել, որ այն ժամանակվանից ի վեր, ինչ թիմի հետ Յուրգեն Կլոպն է աշխատում, այն Անգլիայի առաջնության առաջատարների հետ խաղերում նվազագույն քանակով միավորներ է կորցրել: Ըստ իս՝ «Ման. Սիթիի» հետ հանդիպմանը «Լիվերպուլը» շատ լուրջ կտրամադրվի:

Այս դիմակայությունում ես նախապատվությունը Յուրգեն Կլոպի կոլեկտիվին եմ տալիս: «Լիվերպուլը» շատ արագ թիմ է, որը կարողանում է մրցակցին որսալ հակագրոհների վրա: Դրան գումարած՝ մերսիսայդցիները Կլոպի գլխավորությամբ ԱՊԼ-ի թոփ-5 թիմերի դեմ խաղերում հիանալի վիճակագրություն ունեն: Իսկ «Մանչեսթեր Սիթին» որոշակի խնդիրներ ունի խաղադաշտի կենտրոնում: Գրոհների կազմակերպման տեսանկյունից՝ շատ մեծ աշխատանք է կատարում Դավիդ Սիլվան: Առաջին հերթին՝ իսպանացին երիտասարդ չէ, երկրորդ հերթին՝ նա միակն է: Այդ պատճառով այս խաղում ռիսկի եմ դիմում և խաղադրույք կատարում հյուրերի հաղթանակի վրա:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 4-րդ տուր
15:30/9 սպտ
«Մանչեսթեր Սիթի» - «Լիվերպուլ».
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ