«Մանչեսթեր Սիթի» — «Լիվերպուլ». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

22:45, 10 ապր 2018
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» և Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի առաջնության կրկնակի հաղթող, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Մանչեսթեր Սիթի» — «Լիվերպուլ» պատասխան հանդիպման վերաբերյալ: Ուկրաինցի փորձագետը կարծում է, որ տանտերերը նվազագույնը երեք անգամ կգրավեն մրցակցի դարպասը։ 

«Լիվերպուլի» կողմից ջախջախվելուց ու առաջնությունում դերբիում պարտվելուց հետո չեմ կարծում, որ «Մանչեսթեր Սիթին» հոգեբանական լավագույն վիճակում է։ Սակայն մեծ հաշվով «քաղաքաբնակները» արդեն Անգլիայի չեմպիոն են, և դժվար թե այդ պարտությունը այդքան ազդի նրանց վրա։

Իսկ ահա թե ինչպես դիմակայել նման «Լիվերպուլի», դա իսկապես գլխացավանք է Պեպ Գվարդիոլայի համար։ Կարծում եմ, որ հանդիպումը կարող է ավելի լավ դասավորվել առաջինի համեմատ։  Համենայն դեպս թիմը լավ հարձակվողական ներուժ ունի ու գումարած այդ ամենին, կլինի երկրպագուների աջակցությունը։ Կարծում եմ՝ «Մանչեսթեր Սիթին» ունի շանսեր այս խաղում շատ գոլեր խփելու։ Այլ հարց է՝ բաց կթողնի՞, թե՞ ՝ ոչ։ Ես ուզում եմ առաջարկել տարբերակ «Մանչեսթեր Սիթիի» անհատական տոտալը շատ (2,5)-ից։ Կարծում եմ՝ «Սիթին» ի զորու է այս խաղում երեք գնդակ խփել։

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա 2017-18․ 1/4 եզրափակիչ
22:45/10 ապր
«Մանչեսթեր Սիթի» — «Լիվերպուլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ