Մանչեսթեր Սիթի — Լիվերպուլ․ Էդվարդ Գևորգյանի կանխատեսումը
Ողջույն Անգլիական ֆուտբոլի սիրահարներ։
Այսօր` Երևանի ժամանակով 20:30-ին, Պրեմյեր լիգայի 29-րդ տուրոշի վերջին խաղում մրցելու են Մանչեսթեր Սիթին և Լիվերպուլը:
Մանչեսթերի Էթիհադ մարզադաշտում հավաքված 55000 երկրպագուները պահանջելու են գոլեր, գոլեր, գոլեր ու միայն հաղանակ: Այս թիմերը պայքարում են 4-2 հորիզականներում ավելի բարեհաջող դիրք գրավելու համար, բայց նրանց հետապնդում է Մանչեսթրյան մյուս ակումբը` Յունայթեդը, ով նույնպես ուզում է հայտնվել 4-րդ հորիզոնականում:
Մանչեսթրը դեռ պայքարում է Անգլիայի գավաթում և Գուարդիոլան հնարավորություն ունի ի վերջո տիտղոս նվաճել: Չեմպիոնների լիգայում Գուարդիոլան 2 անգամ տակտիկապես սխալվեց և փորձեց պաշտպանվել Մոնակոյի դեմ, արդյունքում պարտություն 3-1 հաշվով և հաջողություն Չեմպիոնների Լիգային:
Լիվերպուլը, որոշակի անհաջողություններից հետո, վերադարձել է չեմպիոնական մրցավազք: Կլոպը մեկ շաբաթ պատրաստվում էր այս խաղին և արդեն ունի մշակված մարտավարություն: Ընդհանուր առմամբ Կլոպը շատ հաջող է խաղում հարձակվողական թիմերի դեմ:
Այսօր հնարավոր է խաղադաշտ դուրս գա Վինսեն Կոմպանին, համենայն դեպս վնասվածքով ֆուտբոլիստների շարքում միայն Իլկայ Գյունդոգանն ու Գաբրիել Զեժուշն են: Բայց Կոմպանին անյքան շատ է բաց թողել, որ դժվար թե լինի հիմնական կազմում: Լիվերպուլի կորուստները ավելի ծանր են` չկան ավագ Հենդերսոնը, Սթարիջը, Ինգսը, կարող է բաց թողնել նաև Ֆիրմինյոն: Բայց այս խաղում կարևոր են լինելու Մանեն ու Կոուտինյոն,իսկ նրանք կազմ ու պատրաստ են: Եվս մեկ լավ նորություն Լիվերպուլի երկրպագուների համար, վերադարձել է հիմանական կենտրոնական պաշտպան` Դեյան Լովրենը:
Հավատում եմ Կլոպին, հիշում եմ առաջին շրջանի հանդիպումը, երբ պարտվող Մանչեսթեր Սիթին վերջին 10 րոպեների ընթացքում չկարողացավ ոչ մի գրոհ կազմակերպել:
Շնորհակալություն, սիրեք ֆուտբոլը և հասեք հաջողության մեր օգնությամբ։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: