«Մանչեսթեր Սիթի» — «Լեսթեր». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Թերևս Անգլիայի առաջնության 37-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա «Էթիհադ» մարզադաշտում, որտեղ իրար հետ կմրցեն թիմեր, որոնք այս մրցաշրջանում դեռևս լուրջ խնդիրներ ունեն լուծելու: Խոսեպ Գվարդիոլայի թիմը՝ «Մանչեսթեր Սիթին», դեռ չի ապահովել տեղը լավագույն քառյակում, բայց նախորդ տուրում «Քրիստալ Փելասի» նկատմամբ տարած խոշոր հաղթանակն ապացուցում է, որ այս թիմը կարող է և պետք է խաղա Չեմպիոնների լիգայում: Ինչ վերաբերում է «Լեսթերին», ապա «աղվեսներն» իրենց գերխնդիրը լուծել են՝ պահպանել են իրենց տեղը Պրեմիեր լիգայում: Կլաուդիո Ռանյերիի սարսափելի մեկնարկից հետո Քրեյգ Շեքսպիրը կարողացավ շտկել իրավիճակը՝ 10 խաղում 7 հաղթանակ: Հիմա թիմին այլևս վտանգ չի սպառնում և առավելագույնը, որ կարող են հասնել, դա 8-րդ հորիզոնականն է, ինչը ֆանտաստիկ ցուցանիշ կլինի՝ հաշվի առնելով, որ մի քանի ամիս առաջ «Լեսթերը» նախավերջին տեղում էր:
Ինչ վերաբերում է կազմերին, ապա այստեղ անպայման պետք է ուշադրություն դարձնել «Մանչեսթեր Սիթիի» կորուստներին: Չկան Ջոն Սթոունզն ու Սերխիո Ագուերոն, նրանք վնասվածքներ ունեն: Արգենտինացին այլևս այս մրցաշրջանում չի խաղա, իսկ Սթոունզի վերաբերյալ դեռևս հարցեր կան: Իսկ ահա «Լեսթերում» կորուստներն ավելի լուրջ են՝ Դեննի Դրինքուոթեր, Ուես Մորգան, Մենդի, Ռոբերտ Հուտ: Այս բոլոր խաղացողները մեկնարկային կազմի ֆուտբոլիստներ են և այստեղ ամեն ինչ ծանր է: Դժվար թե Քրեյգ Շեքսպիրի թիմը կարողանա չպարտվել: Այստեղ կարելի է սպասել արդյունավետ ֆուտբոլի: Օրինակ՝ ես առաջարկում եմ «երկու թիմերն էլ գոլ կխփեն ու «Մանչեսթեր Սիթին» կհաղթի» խաղադրույքը, որի համար սահմանված է 2,38 գործակիցը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: