«Մանչեսթեր Սիթի» – «Լեսթեր». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

19:00, 26 դկտ 2021
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Մանչեսթեր Սիթիի» ու «Լեսթերի» միջև Անգլիայի առաջնության 19-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Շատերը, գուցե, դեռ չեն մոռացել «Մանչեսթեր Սիթիի» տնային հանդիպումը «Լեսթերի» հետ։ 2020/21 մրցաշրջանի առաջին խաղերից մեկում «Աղվեսները» Մանչեսթերում ու 5:2 հաշվով «ավիրել» մրցակցին: Դրանից հետո Պրեմիեր լիգայի շրջանակում այս թիմերը հանդիպել են բացառապես Լեսթերում։ «Սիթին» ռևանշի է հասել ու վստահ հաղթանակ տարել։ Սակայն, գուցե, Պեպն այս հաղթանակներից մեկը կցանկանար փոխանակել Անգլիայի Սուպերգավաթում կրած պարտության հետ…։

Այս պահին թիմերի ֆիզիկական ու հոգեբանական վիճակը տարբեր է։ «Քաղաքաբնակները» վերջին 11 խաղից 10-ում հաղթել են՝ պարտվելով միայն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի՝ ոչինչ չորոշող խաղում։ Ներքին առաջնությունում Պեպի տղաները թափ են հավաքել. վերջին 3 խաղում Էդերսոնը գոլ բաց չի թողնում, իսկ մրցակցի դարպասն ուղարկել են 12 գնդակ։ «Լեսթերի» հետ առաջիկա խաղում էլ կադրային խնդիր չկա. Ուոքերի մասնակցությունն է միայն հարցակի տակ։ Ֆերան Տորենը գրանցված է որպես վնասվածք ունեցող, բայց արդեն 99 տոկոսով պարզ է, որ նա «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է։

Ի տարբերություն «Սիթիի», «Լեսթերը» հանդես է գալիս լրիվ հակառակ կերպով. մինչև Ամանոր Բրենդան Ռոջերսի թիմը նախ դուրս մնաց Եվրոպա լիգայի ոչ այնքնա բարդ խմբից, հետո էլ «Լիվերպուլի» հետ թրիլլերային խաղում պարտվեց Լիգայի գավաթի 1/8 եզրափակիչում՝ խաղալով հիմնական կազմով։ «Աղվեսները» հաղթում էին 3:1 հաշվով, բայց աննախադեպ կերպով զիջեցին 11 մետրանոց հարվածաշարում։ Այդ խաղի հերոսներից մեկը՝ Ջեյմի Վարդին, գերհոգնածություն ունի, և նրա մասնակցությունը «Սիթիի» հետ խաղին հարցականի տակ է։

«Սիթին» ու «Լեսթերը» հանդիպում են Ռոջերսի համար առավելապես անհարմար պահի։ Եթե Վարդին չկարողանա ոտքի կանգնել, այս «Քաղաքաբնակներին» կանգնեցնել չի ստացվի։ «Սիթիի» հաղթանակը կասկած չի հարուցում, այն էլ՝ տանը։

Օրդինար: Հաղթած
Պրեմիեր լիգա
19:00/26 դկտ
«Մանչեսթեր Սիթի» – «Լեսթեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ