«Մանչեսթեր Սիթի» — «Լեսթեր». Նիկիտա Կովալչուկի կանխատեսումը
Դուք տեսաք, թե «Լեսթերը» ինչ արեց «Լիվերպուլի» հետ: Ո՞վ կարող է ասել, որ «Լեսթերը» նույն բանը չի անի «Մանչեսթեր Սիթիի» հետ. Եթե ես չեմ խելագարվել, ապա սա չեմպիոնության համար պայքար է: Մեծ հաշվով, եթե «Լեսթերը» հաղթի «Մանչեսթեր Սիթիին», ապա 70%-ով ապահովում է չեմպիոնությունը: Առաջին հերթին՝ հոգեբանական տեսանկյունից, քանի որ սխալվելու իրավունք կունենա: Թիմի վրա ոչ ոք ճնշում չի գործադրում՝ ի տարբերություն «Մանչեսթեր Սիթիի», որից պահանջում են հաղթանակ, չեմպիոնություն: Թիմի վրա ճնշում է գործադրում նաեւ Գվարդիոլայի ժամանումը: «Լեսթերը» հաճույք է ստանում, մեկ գոլի համար պատրաստ է 90 րոպե առանց գնդակի վազել: Թիմի հոգեբանության առումով խնդիրներ չունի, Վարդին սկսել է կրկին գոլեր խփել: «Լեսթերը» կարողանում է ֆուտբոլ խաղալ. կարող է խաղալ ե՛ւ կարճ փոխանցումներով, ե՛ւ գոլեր խփել 40 մետրից: Ոչ մի պրոբլեմ «Լեսթերը» չունի:
Չնայած վերջին հաղթանակներին՝ «Մանչեսթեր Սիթին» խնդիրներ ունի: Այդ խնդիրները մեծ մասամբ կապված են հոգեբանության եւ հագեցված պաշտպանությունը կոտրելու անկարողության հետ:Երբ պետք է հաղթել թիմի, որը փորձում է բաց խաղալ «Սիթիի» դեմ, ապա խնդիրներ չկան: Երբ պետք է կոտրել պաշտպանությունը, ապա պրոբլեմներ են առաջանում: Դրանց գումարած, «Սիթին» դեռ երկու-երեք բարդ սկզբունքային հանդիպումներ ունի: «Լեսթերը» սկզբունքային հանդիպումներ չունի. թիմը դուրս է գալիս խաղադաշտ եւ հաճույք ստանում:
Ռիսկի կդիմեի եւ խաղադրույք կկատարեի «Լեսթերի» հաղթանակի վրա:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: