«Մանչեսթեր Սիթի» — «Լեսթեր». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը
Հանդիպում են Պրեմիեր լիգայի առաջատարները: «Լեսթերը» շարունակում է տարածություն պահպանել և մոտ չի թողնում ո՛չ «Սիթիին», ո՛չ «Արսենալին»: Անձնական հանդիպման ժամանակ «քաղաքաբնակները» վերջապես «Լեսթերին» հասնելու շանս կունենան, բայց կարո՞ղ են նրանք օգտագործել այն: Ես լուրջ կասկածներ ունեմ: Ընթացիկ մրցաշրջանում «Լեսթերն» ընդամենը 2 պարտություն է կրել՝ հյուրընկալվելիս «Լիվերպուլից» և տանն «Արսենալից»: Սեփական դաշտում «Լեսթերը» «Մանչեսթեր Սիթիի» դեմ գոլազուրկ ոչ-ոքի խաղաց, բայց այդ ժամանակ Ռանյերիի թիմն այնքան էլ լավ մարզավիճակում չէր ու գրեթե գոլ չէր խփում: Հիմա «Լեսթերի» խաղը կրկին ստացվում է: «Սթոք Սիթիի» և «Լիվերպուլի» նկատմամբ ընդհանուր 5:0 հաշվով տարած հաղթանակը դրա վառ ապացույցն է: Վարդին նորից սկսել է գոլեր խփել, ինչը գերազանց նորություն է «Լեսթերի» համար:
Իսկ ի՞նչ կարող ենք ասել «Սիթիի» մասին: Կարծում եմ, որ թիմը շարունակում է տենդի մեջ մնալ: Այո, հաղթանակներ կան, բայց դրանք շատ դժվար են տրվում: «Մանչեսթեր Սիթին» արդեն այնքան էլ սարսափելի չէ: Դա երևաց «Վեսթ Հեմի» և «Սանդերլենդի» դեմ խաղերում, որոնք շատ բարդ ստացվեցին Պելլեգրինիի թիմի համար: Ես շարունակում եմ հավատալ «Լեսթերին»: Ռիսկի եմ դիմում և ընտրում «Լեսթերը» չի պարտվի խաղադրույքը, նման բարձր գործակից մեկ անգամ է տրվում:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: