«Մանչեսթեր Սիթի» — «Լեսթեր». Դենիս Կազանսկու կանխատեսումը
«Լեսթերը» թիմ է, որը այս մրցաշրջանում հարված է հասցրել բոլորին եւ ոչ միայն նրանով, որ հայտնվել է Անգլիայի բարձրակարգ թիմերի շարքում եւ զբաղեցնում է առաջին հորիզոնականը, այլև իր ֆուտբոլի որակով: Կարծում եմ՝ «Սիթին» հասկանում է առաջիկա հանդիպման ողջ լրջությունը: Թիմը հասկանում է, որ հենց հիմա չպետք է հեռու թողնել «Լեսթերին», հակառակ դեպքում կարող է եւ ետ չբերել այդ հեռավորությունը: «Լեսթերը» իրականում լուրջ է տրամադրված: Հետեւաբար, «Սիթին» այս խաղի վրա ողջ ուժերը կծախսի: Այստեղ կկառչեի դաշտի տանտերերից: Իմ կարծիքով՝ «Սիթին» այն մարզավիճակում է, որ կարող է կանգնեցնել «Լեսթերին»: Կարծում եմ, Պելեգրինիի թիմը պատրաստ է այս խաղում երեք միավոր վաստակել:
«Լեսթերն» արդեն ցույց է տվել իր անկանխատեսելիությունը: «Լիվերպուլի» հետ խաղի երկրորդ կեսում թիմը շրջեց խաղի ընթացքը, խփեց երկու գոլ եւ իսկական համերգ ցույց տվեց: Կարծում եմ, հիմա եւս Ռանյերիի թիմը միանգամից առաջ չի գնա, կտեսնի, թե ինչ կառաջարկի մրցակիցը: Բայց այդուհանդերձ, «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը»՝ երկու տարբեր պատմություններ են: «Սիթին» ավելի ուժեղ է, կազմով եւ խաղով ավելի հետաքրքիր է նայվում, քան «Լիվերպուլը»: «Լեսթերին» ծանր կլինի: Ամենայն հավանականությամբ, «Սիթին» երեք միավոր վաստակի, բայց ես կառաջարկեմ ««Մանչեսթեր Սիթին» երկու խաղակեսերում էլ գոլ կխփի» խաղադրույքը: Թիմը հիասքանչ հարձակում ունի, Ագուերոն ստացավ ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: Այնպես որ, կարելի է սպասել «Սիթիի» գոլերին:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: