«Մանչեսթեր Սիթի» – «Ինտեր»: Եգոր Տիտովի կանխատեսումը
«Մանչեսթեր Սիթին» նորից եզրափակիչում է։ Նախորդ անգամ թիմը պարտվել էր «Չելսիին»։ Անկեղծ ասած, ցանկանում եմ, որ Գվարդիոլան թիմի հետ նվաճի Եվրոպայի գլխավոր տիտղոսը։ «Մանչեսթեր Սիթին» արժանի է դրան՝ հատկապես այս մրցաշրջանում։ Ձմռան ավարտից հետո թիմն անհավանական ֆուտբոլ է ցուցադրում և արդեն 2 տիտղոս է նվաճել։
«Ինտերը» նվաճել է Իտալիայի գավաթը։ Մրցաշրջանի վերջում միլանյան թիմը լավ խաղ էր ցուցադրում։ Չնայած «Ինտերը» շատ լավ կազմ ունի, բայց ցանկացած դիրքում զիջում է «Մանչեսթեր Սիթիին»։ Գուցե Բարելան ավելի ուժեղ է, քան Սթոունզը, բայց անգլիացի պաշտպանը, որին Գվարդիոլան օգտագործում է կիսապաշտպանության կենտրոնում, փայլուն խաղ է ցուցադրում։
Իսկ Դե Բրույնեի, Գյունդողանի ու Բերնարդուի Սիլվայի մասին ևս մեկ անգամ խոսել իմաստ չունի։ «Ինտերը» վերոնշյալ բոլոր դիրքերի խաղացողներով զիջում է մրցակցին։
Ընտրում եմ «Մանչեսթեր Սիթիի» ֆորա (-1) խաղադրույքը՝ 1․84 գործակցով։ Պետք է վերջապես բախտը ժպտա թիմին, որը հիանալի պատրաստ է հանդիպմանը և փայլուն խաղ է ցուցադրում։ Դժվար թե ևս մեկ անգամ բախտը երես թեքի «Մանչեսթեր Սիթիից»։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: