«Մանչեսթեր Սիթի» — «Հալլ Սիթի». Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

18:00, 08 ապր 2017
«Спортфакт»-ի կայքի թղթակից, «Спорт-Экспресс»-ի օնլայն-տարբերակի նախկին գլխավոր խմբագիր Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի» — «Հալլ Սիթի» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ տանտերերը վստահ հաղթանակ կտանեն:

Չնայած պարտությանը, «Մանչեսթեր Սիթին» «Չելսիից» վատ տեսք չուներ: «Քաղաքաբնակները» բարդեցրին իրենց իրավիճակը մրցաշարային աղյուսակում: Գվարդիոլայի թիմը շարունակում է մնալ քառյակում, բայց «Արսենալին» ու «ՄՅու»-ին կորցրած միավորներով գերազանցում է ընդամենը 2 բալով:

«Սիթին» հարձակման գծում հետաքրքիր ու բազմազան է, Սերխիո Ագուեռոն անհրաժեշտ մարզավիճակ է հավաքել, Ռահիմ Սթերլինգը վերադարձավ մեկնարկային կազմ, Սանեն ամբողջությամբ հարմարվեց Գվարդիոլայի պահանջներին:

«Հալլը» նախորդ տուրում 4:2 հաշվով հաղթեց «Միդլսբրոյին» և դուրս եկավ վտանգավոր գոտուց, բայց տպավորություն կա, որ մանչեսթերցիների դեմ խաղից 3 օր առաջ «վագրերը» իրենց անմիջական մրցակցի հետ հանդիպմանը ծախսեցին բոլոր ուժերը:

Բացի այդ, «Հալլը» ԱՊԼ-ի ամենաթույլ արտագնա թիմերից է՝ հնարավոր 45 միավորից վաստակել է ընդամենը հինգը: Այս ցուցանիշով «վագրերը» զիջում են միայն «Բարնլիին» (3 միավոր 45 հնարավորից):

Ամենայն հավանականությամբ «Սիթիի» հարձակման ներուժը հյուրերի համար մեծ խնդիր կդառնա: «Հալլը» վերջին 3 արտագնա խաղերում պարտվել է՝ «Արսենալից», «Լեսթերից» ու «Էվերթոնից» բաց թողնելով 8 գնդակ:

Օրդինար: Վերադարձ
ԱՊԼ, 32-րդ տուր
18:00/8 ապր
«Մանչեսթեր Սիթի» — «Հալլ Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ