«Մանչեսթեր Սիթի» — «Էվերթոն». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

23:45, 13 հնվ 2016
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» եւ Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռոսւաստանի կրկնակի չեմպիոն, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, իսկ ներկայումս «Մետալիստի» երիտասարդական թիմի մարզիչներից մեկը ու «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել Անգլիայի առաջնության 21-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի» — «Էվերթոն» հանդիպման վերաբերյալ: Հանդիպումը կկայանա վաղը՝ Մանչեսթերի «Էյթիհադ» ստադիոնում: Մեր փորձագետը կարծում է, որ «Մանչեսթեր Սիթին» կհաղթի, իսկ Ագուեռոն գոլ կխփի:

Թիմերը վերջերս հանդիպել են Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում, և շուտով կանցկացնեն մրցաշարի պատասխան հանդիպումը: Նույնիսկ չգիտեմ, թե ինչ խաղադրույք առաջարկեմ: Ընթացիկ մրցաշրջանում «քաղաքայինները» մեկ անգամ արդեն հաղթել են «Էվերթոնին», բայց այդ ժամանակ Պելեգրինիի թիմը շատ լավ մարզավիճակում էր: Ուղիղ 1 շաբաթ առաջ «Էվերթոնը» հաղթեց «Սիթիին»: Ի՞նչ սպասել Մանչեսթերում կայանալիք խաղից: Տանտերերը հավանաբար կհաղթեն: Սեփական դաշտում «քաղաքայինները» միշտ գոլ են խփում: «Էվերթոնի» պաշտպանությունում բացերը շատ են, բայց թիմը շատ լավ է գործում հարձակման գծում: Լուկակուն գրեթե ամեն խաղում գոլ է խփում: Կարծում եմ, որ «Էվերթոնն» այս խաղում էլ իր գոլը կխփի, բայց «Սիթին» շատ է ուզում հաղթել Պրեմիեր լիգայի տիտղոսը, և չի ուզում միավորներ կորցնել: Ագուեռոն լավ մարզավիճակ է հավաքել: Արգենտինացին գոլ խփեց «Նորվիչի» դեմ գավաթային խաղում: Նրանից գոլեր եմ սպասում նաև առաջնության խաղերում: Ռիսկի եմ դիմում և խաղադրույք եմ կատարում Ագուեռոյի գոլի ու «Սիթիի» հաղթանակի վրա: Կարծում եմ, որ այս խաղի համար ամենահետաքրքիր խաղադրույքն է:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 21-րդ տուր
23:45/13 հնվ
«Մանչեսթեր Սիթի» - «Էվերթոն»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ