Սպորտային խաղադրույքներ. «Մանչեսթեր Սիթի» — «Էվերթոն». 2 թիմերն էլ գոլ կխփեն, ոչ-ոքի չի լինի

23:45, 27 հնվ 2016
Չորեքշաբթի Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղում կհանդիպեն «Մանչեսթեր Սիթին» և «Էվերթոնը»: Այս խաղում առաջարկում եմ ուշադրություն դարձնել «երկուսն էլ կխփեն, ոչ-ոքի չի լինի» տարբերակի վրա:

Լիվերպուլում կայացած առաջին խաղում տանտերերը 2:1 հաշվով հաղթել են:

Ե՛վ «Մանչեսթեր Սիթին», և՛ «Էվերթոնը» Պրեմիեր լիգայի ամենաարդյունավետ թիմերից են: «Քաղաքայինները» առաջնությունում 45 գոլ են խփել, ինչը լավագույն ցուցանիշն է Անգլիայում, իսկ Ռոբերտո Մարտինեսի թիմն ընդամենը 5 գոլ է զիջում «Սիթիին»:

Հանգստյան օրերին «Սիթին» արտագնա խաղում ոչ-ոքի (2:2) խաղաց «Վեսթ Հեմի» դեմ և դուրս եկավ 2-րդ հորիզոնական՝ հավաքելով 44 միավոր: «Քաղաքայինների» առաջատար Սերխիո Ագուեռոն հրաշալի մարզավիճակում է: Արգենտինացին «Վեսթ Հեմի» դեմ խաղում դուբլ ձևակերպեց:

«Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուն վերջին 3 խաղերում աչքի չընկավ և ռմբարկուների պայքարում հետ մնաց Ջեյմի Վարդիից:

Առաջիկա պատասխան խաղում «քաղաքայինները» պետք է գոլ խփեն, իսկ նրանք սիրում և կարողանում են անել դա: «Էվերթոնը» նախընտրում է հարձակվել, այլ ոչ թե նստել պաշտպանությունում, այդ պատճառով էլ 2,20 գործակցով ընտրում եմ «երկուսն էլ կխփեն, ոչ-ոքի չի լինի» տարբերակը:

Օրդինար: Հաղթած
Անգլիայի լիգայի գավաթ, կիսաեզրափակիչ
23:45/27 հնվ
«Մանչեսթեր Սիթի» - «Էվերթոն»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ