«Մանչեսթեր Սիթի» — «Դինամո Կիեւ». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:45, 15 մրտ 2016
«НТВ-Плюс» եւ «Матч ТВ» հեռուստաընկերություններում Իսպանիայի եւ Ռուսաստանի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Սիթի» — «Դինամո Կիեւ» պատասխան հանդիպման վերաբերյալ: Այն կկայանա Մանչեսթերի «Էթիհադ» մարզադաշտում: Մեր փորձագետը ենթադրում է, որ արդեն առաջին խաղակեսում տանտերերը կկարողանան գոլ խփել: 

Հասկանալի է, որ առաջին խաղից հետո անգլիացիները շատ հարմարավետ հաշիվ են ստացել: 3:1-ը գործնականում լուծում է «Սիթիի» քառորդ եզրափակիչ դուրս գալու առաջադրանքը: Բայց մենք տեսնում ենք, որ թիմը որոշ կադրային եւ խաղային պրոբլեմներ ունի, անհաջող է խաղում առաջնությունում: Այստեղ կարելի է հիշել նաեւ «Լիվերպուլից» կրած պարտությունը: «Նորվիչի» հետ խաղում, որում պարտադիր պետք է հաղթեին, չհաջողվեց գոլ խփել եւ նույնիսկ գոլային պահեր չեղան: Այդուհանդերձ Չեմպիոնների լիգան առանձնահատուկ մրցաշար է, մոտիվացնում է խաղացողներին` ընդ որում նույնիսկ այն ժամանակ, երբ գործնականում շանսեր չունես: Բայց իմ կարծիքով` «Սիթին» պարզապես ուժեղ է Կիեւի «Դինամոյից»: Անգլիական ակումբի ֆուտբոլիստներն անհատական կարգով մեծ առավելություն ունեն: Տանտերերը չպետք է խնդիրներ ունենան:

Տեսնելով լայնույթը` ընտրեցի երկու խաղադրույք: Առաջինը` ««Մանչեսթեր Սիթին» գոլ կխփի առաջին կեսում»: Համեստ գործակից է, բայց չեմ կարծում, որ անգլիացիները կտատանվեն: Իմ կարծիքով` ինչպես կիեւյան խաղի մեկնարկում, նրանք վստահ ու վճռական կխաղան: Առաջին խաղակեսում «Մանչեսթեր Սիթիի» գոլը գնահատվում է 1,66 գործակցով:

Եվ երկրորդ տարբերակը` ««Մանչեսթեր Սիթիի հաղթանակ» ու տոտալ 1,5 գոլից շատ»: Այստեղ գործակիցն ավելի հետաքրքիր է` 1,91: Վերջիվերջո «Դինամոն» պետք է առաջ գնա, փորձի այս դիմակայությունում լրացուցիչ ինտրիգ մտցնել: Կստացվի թե՞ ոչ` չգիտեմ, բայց վաղ թե ուշ կիեւցիները լրջորեն կբացվեն, որից կօգտվեն «Սիթիի» հարձակման գծում հանդես եկող արագ ու տեխնիկապես ուժեղ ֆուտբոլիստները:

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում
23:45/15 մրտ
«Մանչեսթեր Սիթի» - «Դինամո Կիեւ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 67%
Չի՛ հաղթի 33%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում
23:45/15 մրտ
«Մանչեսթեր Սիթի» - «Դինամո Կիեւ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ