«Մանչեսթեր Սիթի» – «Ցրվենա Զվեզդա»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 19 սպտ 2023
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Մանչեսթեր Սիթի» – «Ցրվենա Զվեզդա» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի հանդիպման վերաբերյալ։

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» այս մրցաշրջանում հայտնվել է G խմբում՝ «Լայպցիգի», «Յանգ Բոյսի» և «Ցրվենա Զվեզդայի» հետ։ Եթե հիշենք, որ նախորդ մրցաշրջանում մանչեսթերյան թիմը 1/8 եզրափակիչի պատասխան խաղում 7։0 հաշվով ջախջախել էր «Լայպցիգին», ապա ևս մեկ անգամ համոզվում ենք, որ այս խմբում բացահայտ ֆավորիտ կա։ Ի դեպ, վերոնշյալ խաղում պենտա-տրիկ հեղինակ էր դարձել Էրլինգ Հոլանդը։

Հաշվի առնելով, որ այս խաղում «Մանչեսթեր Սիթիի» հետ կապված գրեթե բոլոր խաղադրույքները բավականին ցածր գործակից են ստացել, լավ տարբերակ է ֆուտբոլիստներից որևէ մեկի գոլ խփելու խաղադրույքն ընտրելը։ Բայց նույն Հոլանդի գոլի համար սահմանվել է ընդամենը 1․29 գործակիցը։

Իհարկե, «Մանչեսթեր Սիթին» կարգով գերազանցում է սերբական «Ցրվենա Զվեզդային»։ Հյուրերը, կարծում եմ, «Յանգ Բոյսի» հետ կպայքարեն խմբում 3-րդ տեղի համար։

Այս խաղի համար ընտրել եմ Էրլինգ Հոլանդը կխփի 2 կամ ավելի գոլ խաղադրույքը՝ 1․91 գործակցով։ Այո, Դե Բրույնեի բացակայությունը կազդի նորվեգացի հարձակվողի արդյունավետության վրա, բայց «Մանչեսթեր Սիթիում» կան ֆուտբոլիստներ, որոնք կկարողանան գնդակը հասցնել նորվեգացուն։ Բացի այդ, Հոլանդն ինքն էլ կարող է գոլային պահեր ստեղծել։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:00/19 սպտ
«Մանչեսթեր Սիթի» – «Ցրվենա Զվեզդա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ