«Մանչեսթեր Սիթի» — «Չելսի». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:00, 10 փտր 2019
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել ԱՊԼ-ի 26-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի» — «Չելսի» խաղի վերաբերյալ: Նա արդյունավետ խաղ է կանխատեսում: 

«Քաղաքայինները» վերջին շրջանում մի քանի վստահ հաղթանակ տանելով նորից վերադարձին իրենց հասանելիք 1-ին տեղը ԱՊԼ-ում՝ ճանապարհին տանելով բավական դյուրին հաղթանակներ: Ինչ վերաբերում է «Չելսիին», ապա վերջին շրջանում Մաուրիցիո Սարին չի կարողանում գտնել հաղթանակի բանալին: Իհարկե, անհամեմատ ավելի թույլ մրցակիցների հետ խաղերում թիմը կարողանում է հաղթել, օրինակ 5:0 «Հադերսֆիլդին»: Բայց չես կարող ասել, թե ինչու է թիմը 0:2 և 0:4 հաշվով պարտվել «Բորնմութին»: Հատկանշական է, որ Սարիի թիմն անհաջող է գալիս հենց մրցակցի հարկի տակ: Իսկ «Սիթիի» դեմ լոնդոնյան ակումբը պետք է խաղա հյուրընկալվողի կարգավիճակում:

«Սիթին» լավ հաղթարշավ ունի և պետք է նշել, որ նախորդ խաղերում Պեպ Գվարդիոլան պահեստայինների նստարանին էր թողել Ռահիմ Ստերլինգին և Կևին դե Բրյույնեին, այս երկուսը, ինչպես նաև Սերխիո Ագուերոն այս անգամ կլինեն մեկնարկային կազմում և կփորձեն «Սիթիին» ռևանշի հնարավորություն պարգևել առաջին շրջանում պարտվելու համար:

Գվարդիոլայի համար միակ խնդիրը ձախ պաշտպանի գոտին է, թե ով պետք է այնտեղ խաղա, Մենդին դեռ վնասվածք ունի և լավ մարզավիճակում չէ: Իսկ Զինչենկոյի մակարդակը այն չէ: Երկու տարբերակ է մնացել՝ կամ Դանիլոն կխաղա ձախից, կամ Լյապորտը: Մնացած բոլոր դիրքերում ամեն ինչ պարզ է:

Ինչ վերաբերում է «Չելսիին», ապա կազմ է վերադառնալու Անտոնիո Ռյուդիգերը, ով բացակայում էր հիվանդության պատճառով: Անգլիական ԶԼՄ-ները գրում են, որ Վիլիանի փոխարեն աջից կխաղա Պեդրոն: Մեկ հարցական էլ կա, թե Կանտե-Ժորժինյո զույգին ով է միանալու: Կարող է խաղալ և՛ Կովաչիչը, և՛ Բարկլին, և՛ Լոֆտուս-Չիկը: Ամենայն հավանականությամբ կխաղա Կովաչիչը:

Ենթադրում եմ, որ այս խաղում էլ թիմերն աչքի կընկնեն խփած գոլով: Իմ կանխատեսումը հետևյալն է՝ «Երկուսն էլ գոլ կխփեն և գոլերը տոտալ 2,5-ից շատ»:

Օրդինար: Չխաղարկված
ԱՊԼ, 26-րդ տուր
20:00/10 փտր
«Մանչեսթեր Սիթի» - «Չելսի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ