«Մանչեսթեր Սիթի» — «Չելսի». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:00, 29 մյս 2021
«Матч ТВ» հեռուստաընկերության ալիքներում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի եզրափակչի «Մանչեսթեր Սիթի» — «Չելսի» հանդիպման վերաբերյալ:

«Մանչեսթեր Սիթի» — «Չելսի». ամեն ինչ կարծես թե օրինաչափ է: «Սիթին» Գվարդիոլայի հետ երկար էր ընթանում դեպի այս եզրափակիչը և վերջապես տեղ հասավ: Շատ գումարներ են ծախսվել, շատ ջանքներ են ներդրվել. «Սիթին» արժանի էր այս եզրափակչին:

«Չելսին» երբ առաջնության ընթացքում փոխում է մարզչին, միշտ այսպես հաջող է հանդես գալիս: Մինչ այս «ազնվականները» երկու անգամ հաղթել են «Սիթիին»՝ Անգլիայի Գավաթում և առաջնությունում: Լոնդոնյան ակումբը տիպիկ Տուխելի ոճով ֆուտբոլ էր խաղում, որտեղ թիմը «Սիթիին» չէր թողնում վազել, որտեղ Տուխելը գերազանցեց Գվարդիոլային:

Շատ դժվար է եզրափակչի համար կանխատեսում անելը: Ես մեծ համակրանքով եմ վերաբերվում Պեպ Գվարդիոլային, նա մեր օրերի Լեոնարդո դա Վինչին է, նա անընդհատ ինչ-որ նոր բան է մտածում, ինչ-որ մարտավարություններ, նյուանսներ, հետաքրքիր ելքեր: Նախորդ մրցաշրջանում, երբ «Սիթին» պարտվեց «Լիոնին», այդ ամենը «չար» կատակ խաղաց «Սիթիի» հետ: Այնժամ պարզվեց, որ թիմը դեռևս պատրաստ չէ Գվարդիոլայի առաջարկած գաղափարներին: Եթե Պեպը չսկսի նոր բաներ մտածել «Չելսին» դեմ եզրափակիչ խաղի համար, այդ դեպքում «Սիթին», իհարկե, ֆավորիտ է:

Ես շատ եմ ցանկանում, որպեսզի Գվարդիոլան հաղթի Չեմպիոնների լիգայում: Նրա մոտ դա հաջողվեց «Բարսելոնայի» հետ, չստացվեց «Բավարիայի» հետ, թեև այն շատ ուժեղ էր: Իմ կանխտաեսումը հիմնական ժամանակում «Սիթիի» հաղթանակն է: «Չելսին» մրցաշրջանի վերջում սկսեց կաղալ՝ պարտվելով «Ասթոն Վիլային», բացի դա էլ մինչև այդ ամենալավ խաղը չէր ցուցադրում, Անգլիայի Գավաթի եզրափակչում պարտվեց «Լեսթերին»: Իմ համակրանքը Գվարդիոլայի և «Ման. Սիթիի» նկատմամբ է: Ես ուզում եմ, որպեսզի Դե Բրույնեն տիտղոս նվաճի, և «Սիթիի» կազմում իր վերջին խաղում դա անի նաև Ագուերոն:

Այսպիսին է իմ կանխատեսումը, իսկ ձեր առջև մեծ ընտրություն կա. կարող եք ինչի վրա ասես խաղադրույք կատարեկ: Հաջողություն թիմերին, ակնկալում ենք, որ մեր խաղադրույքը կհաղթի և սպասում լավ ֆուտբոլի: Adios:

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա, եզրափակիչ
23:00/29 մյս
«Մանչեսթեր Սիթի» - «Չելսի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ