«Մանչեսթեր Սիթի» – «Չելսի»: Իվան Մլեչնիի կանխատեսումը

23:59, 09 նյմ 2022
Հանրահայտ ռեպեր, նախկին ֆուտբոլիստ և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Իվան Մլեչնին կանխատեսում է արել «Մանչեսթեր Սիթի» – «Չելսի» Անգլիական լիգայի գավաթի խաղարկության հանդիպման վերաբերյալ:

Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում մեզ մի քանի հետաքրքիր դիմակայություն է սպասում: Բայց ամենահնչեղը «Մանչեսթեր Սիթի» – «Չելսի» վերնագիրն է:

«Քաղաքաբնակները» հիանալի սկսեցին մրցաշրջանը թե՛ Պրեմիեր լիգայում, թե՛ Չեմպիոնների լիգայում: Միակ տարբերությունն այն է, որ Պրեմիեր լիգայում Գվարդիոլայի թիմն առաջատար չէ: «Սիթին» մրցաշրջանի սկզբից ընդամենը մեկ անգամ է պարտվել, այն էլ՝ «Լիվերպուլին»: Խելահեղ մարզավիճակ է հավաքել թիմի նորեկ Էրլինգ Հոլանդը: Ռահիմ Սթերլինգի հեռանալն ընդհանրապես չի զգացվում: Ֆիլ Ֆոդենն իր կարիերայի լավագույն ժամանակահատվածն է անցկացնում:

«Չելսին», որը մրցաշրջանի սկզբում դոփում էր տեղում, սկսել է շտկել իրավիճակը: Բայց վերջին խաղերում կրկին անկում է նկատվում: Նախորդ 6 մրցավեճում ընդամենը 2 հաղթանակ, նույնքան ոչ-ոքի և պարտություն: Եթե «Արսենալից» կրած պարտությունը կարելի է ինչ-որ կերպ հասկանալ, ապա «Բրայթոնին» 1:4 հաշվով պարտվելը դժվար է բացատրել: Այս խնդիրների հետ մեկտեղ, «Չելսին» Չեմպիոնների լիգայի խմբային փուլն ավարտեց առաջին տեղում:

Թիմերի միջև դիմակայությունների պատմությունը հուշում է, որ «Սիթին» և «Չելսին» չեն սիրում ոչ-ոքի խաղալ: Պետք չէ մոռանալ, որ այս մրցավեճը ո՛չ եվրագավաթային է, ո՛չ Պրեմիեր լիգայի: Հետևաբար, ամեն ինչ այստեղ կարելի է սպասել:

Ընտրում եմ «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակ և խաղի գոլերի տոտալը 3.5-ից քիչ խաղադրույքը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Անգլիական լիգայի գավաթ
23:59/9 նյմ
«Մանչեսթեր Սիթի» – «Չելսի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ