«Մանչեսթեր Սիթի» – «Չելսի»: Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

20:30, 08 հնվ 2023
Ֆուտբոլային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել «Մանչեսթեր Սիթի» – «Չելսի» Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչի հանդիպման վերաբերյալ:

Նորից խոսում ենք «Մանչեսթեր Սիթի» – «Չելսի» հանդիպման մասին: Երեք օր առաջ այս թիմերը խաղում էին առաջնությունում, իսկ այժմ հանդիպում են Անգլիայի գավաթի խաղարկությունում:

Ինձ թվում է, որ պետք չէ սպասել նախորդ սցենարի կրկնությանը: Ամենայն հավանականությամբ, այս անգամ խաղն այլ կերպ կզարգանա: Այլ մրցաշար, այլ էմոցիաներ: Կողմերն ավելի քիչ զգույշ կլինեն: Պարզ է, որ կազմերն էլ այլ կլինեն:

«Չելսին» արդյունքների առումով այնքան էլ չի գոհացնում: Արդեն հարցեր են առաջանում Գրեմ Փոթերի թիմի ապագայի վերաբերյալ: Չի բացառվում, որ այս մասնագետն էլ երկար չմնա իր պաշտոնում: Նախորդ խաղում լոնդոնցիները վատ առաջին խաղակես չանցկացրին, սակայն երբ «Սիթին» սկսեց ճնշել, «Չելսին» ոչինչ չկարողացավ անել: Վնասվածք ստացավ նաև Սթերլինգը:

Կարծում եմ՝ այս անգամ ավելի բաց խաղ կընթանա, իսկ նման դեպքերում գոլերը շատ են լինում: «Չելսին» կկարողանա գոլ խփել:

«Սիթին» ֆավորիտ է, թիմի պահեստային նստարանը երկար է: Հետևաբար, ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Անգլիայի գավաթ
20:30/8 հնվ
«Մանչեսթեր Սիթի» – «Չելսի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ