«Մանչեսթեր Սիթի» – «Չելսի»․Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

16:30, 15 հնվ 2022
Ֆուտբոլային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել «Մանչեսթեր Սիթի» – «Չելսի» Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Պրեմիեր լիգայի հերթական տուրի կենտրոնական խաղում մրցելու են «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»։

Ինձ թվում է, որ «Չելսին» արդեն հաղթահարել է փոքրիկ խաղային ճգնաժամը։ Չնայած՝ թիմի առաջատարներից մի քանիսն առայժմ բացակայում են, սակայն լոնդոնցիներն առջևում սկսել են կազմակերպված գործել։ Լուկակուի վերադարձից հետո հարձակման գիծն ավելի շատ է պահեր ստեղծում։ Թոմաս Տուխելն անցել է չորս պաշտպանով խաղին և կարծես, վատ չի ստացվում։

«Մանչեսթեր Սիթին» չի փոխվում և շարունակում է հրաշալի ֆուտբոլ ցուցադրել։ Գվարդիոլայի կոլեկտիվը առանց շատ ջանք գործադրելու՝ բարձր կարգի շնորհիվ, առավելության է հասնում մրցակիցների նկատմամբ։

Այս խաղում «Քաղաքաբնակներին» ձեռնտու կլինի նաև ոչ ոքին։ Կարևորը, որ «Սիթին» հետապնդողներին թույլ չտա շատ մոտենալ։

«Չելսին», ամենայն հավանականությամբ, ամուր պաշտպանություն կկառուցի։ Չի բացվի և չի հարձակվի մեծ ուժերով։ Իսկ դա նշանակում է, որ այս դիմակայությունում դժվար թե շատ գոլեր տեսնենք։

Չի բացառվում, որ ինչպես առաջին շրջանում, այնպես էլ հիմա, հանդիպումն ավարտվի «Սիթիի» նվազագույն հաշվով հաղթանակով։

Հետևաբար, ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 1.5-ից քիչ խաղադրույքը։

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ
16:30/15 հնվ
«Մանչեսթեր Սիթի» - «Չելսի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ