«Մանչեսթեր Սիթի» – «Բրենթֆորդ»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«Մանչեսթեր Սիթիի» հաղթանակների շարքն ընդհատվեց նախորդ տուրում։ Գվարդիոլայի գլխավորած թիմը տնային խաղում 1։1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Չելսիի» հետ և բաց թողեց առաջին տեղ բարձրանալու հնարավորությունը։ Հիմա թիմը 24 խաղից հետո 53 միավորով 3-րդ տեղում է։ «Լիվերպուլը» 25 խաղից հետո 57 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Արսենալը» 55 միավորով 2-րդն է։
2 շաբաթ առաջ թիմերն արդեն մրցել են միմյանց դեմ։ «Բրենթֆորդը» տնային խաղում 1։4 հաշվով պարտություն է կրել։ Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմը լավ է հանդես գալիս թոփ մրցակիցների հետ խաղերում։ Կարողանում է խնդիրներ ստեղծել մրցակցի համար թե՛ հարձակվելիս, թե՛ պաշտպանվելիս։ Այնուամենայնիվ, Մանչեսթերում գործող չեմպիոնի դեմ խաղալն այնքան էլ հեշտ չէ։ Կարծում եմ, որ տանտերերը գերմոտիվացված կլինեն։ «Մանչեսթեր Սիթին» կարող էր և պետք է հաղթեր «Չելսիին», սակայն այդ ոչ-ոքին կարող լուրջ ազդեցություն ունենալ չեմպիոնական պայքարի համար։ Հիմա հոգեբանական առումով առավելությունը «Լիվերպուլի» կողմն է։
Անկասկած, «Մանչեսթեր Սիթին» լուրջ առավելություն կունենա այս խաղում, սակայն դժվարանում եմ ասել, թե քանի գոլ կկարողանան խփել Հոլանդն ու ընկերները։ Անկախ խաղի սցենարից և հաշվից, կարծում եմ, որ հյուրերը մի քանի իրական գոլային պահ կունենան և կօգտվեն նվազագույնը մեկից։
Ընտրում եմ «Բրենթֆորդի» գոլերի տոտալը 0․5-ից շատ խաղադրույքը՝ 1․92 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: