«Մանչեսթեր Սիթի» – «Բրենթֆորդ»։ Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

23:30, 20 փտր 2024
Ֆուտբոլային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել «Մանչեսթեր Սիթի» – «Բրենթֆորդ» Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրից հետաձգված հանդիպման վերաբերյալ։

«Մանչեսթեր Սիթին» հյուրընկալելու է «Բրենթֆորդին», որը նախորդ տուրում խոշոր հաշվով պարտվել էր «Լիվերպուլին»։ Չէի ասի, որ թիմը վատ վիճակում է։ Մինչև բաց թողած առաջին գոլը «Բրենթֆորդը» համարձակ էր գործում։ Կային գոլ խփելու լավ պահեր, սակայն վերջին 2 տարվա մեջ առաջին անգամ թիմը գոլ բաց թողեց սեփական ստանդարտ դիրքի խաղարկումից հետո։

«Լիվերպուլի» դեմ լոնդոնյան թիմը չկարողացավ մինչև վերջ պայքարել։ Պետք է նշել, որ «Բրենթֆորդը» գոլ է խփել վերջին 10 հանդիպումներում, ինչպես նաև «Մանչեսթեր Սիթիի» հետ կայացած նախորդ 3 խաղերում։ Տոնին արդեն 4 գոլ է խփել որակազրկման ժամկետի ավարտից հետո անցկացրած 5 խաղերում։

Ընտրում եմ «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակ և 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 2․64 գործակցով։ Սա հետաքրքիր տարբերակ է։ Չեմ բացառում, որ «Մանչեսթեր Սիթին» կարող է գոլ բաց թողնել։ Թիմը գոլ է բաց թողել վերջին 7 խաղերից 5-ում։

«Մանչեսթեր Սիթին» նախորդ տուրում միավորներ է կորցրել։ Ի տարբերություն «Լիվերպուլի», մանչեսթերյան թիմն այնքան էլ արդյունավետ չէր մրցակցի տուգանայինում։ Բայց այս իրավիճակում չի կարելի միավորներ կորցնել և ֆուտբոլիստները կփորձեն ավելի արդյունավետ լինել։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Անգլիայի Պրեմիեր լիգա
23:30/20 փտր
«Մանչեսթեր Սիթի» – «Բրենթֆորդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ