«Մանչեսթեր Սիթի» — «Բորուսիա» Մյոնխենգլադբախ. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 13 սպտ 2016
Խաղում է
Հայաստանի հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան, «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի վարող Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի խաղարկության շրջանակներում «Էյթիհադ» մարզադաշտում կայանալիք «Մանչեսթեր Սիթի» — «Բորուսիա» Մյոնխենգլադբախ հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ «քաղաքաբնակները» կհաղթեն գոլառատ խաղում:

Վերջին տարիներին Չեմպիոնների լիգայում նկատվում է մի կողմից հաճելի, մյուս կողմից ոչ այնքան, բայց տենդենց: Այս կամ այն թիմերն իրար հետ մրցում են մի քանի մրցաշրջան անընդմեջ, և դա ամենևին էլ ոչ եզրափակչում: «Բարսելոնան» ու «Մանչեսթեր Սիթին» դրա վառ օրինակն են: Այս անգամ էլ թիմերն իրար հետ կմրցեն խմբային փուլում: Նրանք հայտնվել են C կվարտետում` «Սելթիկի» ու Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ: Ի դեպ, «Սիթին» ու «Գլադբախն»  արդեն խաղացել են ՉԼ-ում: Անցած տարի առավելությունն անգլիական ակումբի կողմն էր: Հենց գերմանական թիմի հետ դիմակայությամբ էլ կսկսվեն «քաղաքաբնակների» արկածները հին մայրցամաքի գլխավոր մրցաշարում:

Անգլիական ակումբն ամբողջությամբ կերպարանափոխվել է՝ ի տարբերություն նախորդ մրցաշրջանի: Ասել է թե` եթե մարզիչը փոխվել է, փոխվել է նաև ամբողջ թիմը՝ չնայած նույն ֆուտբոլիստների առկայությանը: Այսինքն՝ փոխվել է խաղային ձեռագիրը: Այն դարձել է ավելի հաղթական: Դրա վառ ապացույցը մանկունյական դերբին էր, որտեղ «Սիթին» հաղթեց «Յունայթեդին» 2:1 հաշվով՝ այն էլ մրցակցի հարկի տակ: Նման տրամադրությունը չէր կարող չոգևորել Գվարդիոլային ու ընկերներին: Կազմի հետ կապված խնդիրներ չկան: Մասնավորապես, հիմնական կազմ պետք է որ վերադառնա Սերխիո Ագուերոն, ով որակազրկված է միայն ներքին առաջնությունում: Առայժմ խաղից դուրս են Յայա Տուրեն ու Վենսան Կոմպանին: Առաջինը պարզապես հայտավորված չէ Չեմպիոնների Լիգայում, իսկ բելգիացի ավագը դեռևս ապաքինվում է վնասվածքից:

Գերմանական ակումբը երկրորդ տարին անընդմեջ հնարավորություն ստացավ հանդես գալ Չեմպիոնների Լիգայում: Թիմի կորիզը, կարելի է ասել, պահպանվել է: Եթե չհաշվենք գլխավոր աստղի` Գրանիտ Ջակայի ռեկորդային տեղափոխությունն «Արսենալ»: Ցավալի է նաև թիմի վետերան Մարտին Շտրանցելի հեռանալը: Նա պարզապես ավարտեց կարիերան: Փոխարենն ակումբը ձեռք բերեց Քրիստոֆ Կրամերին ու Յանիկ Վեստեգարդին, ովքեր իրենց ներքին առաջնությունում բավական լավ ու մեծ պահանջարկ ունեցող ֆուտբոլիստներ են: Թիմի տրամադրությունն այնքան էլ բարձր չէ «Ֆրայբուրգից» կրած պարտությունից հետո, բայց այստեղ կա մեկ բացատրություն` Մյոնխենգլադբախի «Բորուսիան» պատրաստվում էր ՄԵԾ խաղի:

Այս խաղում ակնկալում եմ գոլառատ ֆուտբոլ: Մրցաշարի առաջին խաղն է: Այն կարող է ունենալ երկու ընթացք` կամ սակավագոլ, կամ առատագոլ: Ես կանխատեսում եմ բաց ու գեղեցիկ խաղ` «Սիթիի» հաղթանակով:

Օրդինար: Հաղթած
ՉԼ, C խումբ, 1-ին տուր
22:45/13 սպտ
«Մանչեսթեր Սիթի» - «Բորուսիա» Մ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ