«Մանչեսթեր Սիթի» — «Բորուսիա» Դորտմունդ. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 06 ապր 2021
Խաղում է
Արմենիա Հ/Ը հաղորդավար, VNews.am կայքի մարզական լրագրող, մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ «Մանչեսթեր Սիթի» — «Բորուսիա» Դորտմունդ հանդիպման վերաբերյալ։

Բարդ է ընտրություն կատարել և Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ խաղերից մեկը համարել ամենահետաքրքիրը կամ կենտրոնականը։ Գուցե, «Ռեալ» — «Լիվերպուլ» կամ «Բավարիա» — ՊՍԺ զույգերը ավելի գրավիչ են, բայց «Սիթի» — «Դորտմունդ» դիմակայությունը հաստատ  պակաս հետաքրքիր չի լինելու։

Ի՞նչ կարելի է ասել «Սիթիի» մասին։ Գվարդիոլան, կարծես, վերջապես կառուցել է թիմ, որը ստաբիլ խաղում է պաշտպանությունում։ Անգլիա գալուց հետո Պեպն իր թիմի պաշտպանության կառուցման համար տասնյակ միլիոնավոր եվրոներ է ծախսել, սակայն միայն այս տարի հետին գիծը վստահություն ստացավ։ ԱՊԼ-ում «Մանչեսթեր Սիթին» բաց է թողել ընդամենը 21 գնդակ և դա, իհարկե, լավագույնն է։ Մրցակցի դարպասը «Սիթին» ուղարկել է 66 գնդակ, ինչը նույնպես ամենաբարձր արդյունքն է։ Նման թիմի դեմ խաղալու ցանկություն, դժվար թե, որևէ մեկը ունենա։ Կադրային խնդիրներ Պեպը ոչ միայն չունի, այլև «Լեսթերի» դեմ խաղում հանգստանալու հնարավորություն են ստացել բոլոր նրանք, ովքեր տարբերություն են ստեղծում խաղադաշտում։

Դորտմունդի կյանքն անհամեմատ ավելի վատն է. «Բորուսիան» վերջին խաղում  պարտվեց «Այնթրախտին» և զգալիորեն հետ մնաց չեմպիոնլիգյան 4-րդ հորիզոնականից։ Եթե «մեղուները» չհաղթեն Չեմպիոնների լիգայի այս տարվա խաղարկությունում, հաջորդ տարի եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարը կանցնի առանց նրանց։ Պատասխանատու խաղին Տերզիչը չի կարողանա հույս դնել Ակսել Վիտցելի, Դան-Ակսել Զագադուի, Մարսել Շմելցերի, Յուսուֆա Մուկոկոյի և Ջեյդոն Սանչոն։ Անգլիացի երիտասարդ ֆուտբոլիստը դեռ ապաքինվում է 1 ամիս առաջ ստացած վնասվածքից։

Այո, Էրլինգ Հալանդի պես ֆուտբոլիստ ունեցող թիմը կարող է հաղթանակի հույս տածել ցանկացած մրցակցի հետ խաղում, սակայն նորվեգացի գիգանտի տպավորիչ խաղը կախված է լավ թիմակիցների լավ խաղից։ Սանչոն չի լինելու, և, գուցե, հենց դա լինի խաղի կամ դիմակայության վճռորոշ գործոնը։ Անկախ ամեն ինչից, «Սիթիի» հաղթանակը, ընդ որում -1 հանդիկապով գրեթե կասկած չի հարուցում։

Օրդինար: Չխաղարկված
Չեմպիոննելի լիգա
23:00/6 ապր
Манчестер Сити - Боруссия Дортмунд
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ