«Մանչեսթեր Սիթի» – «Բորնմութ»: Արթուր Պետրոսյանի կանխատեսումը
Ինձ թվում է, որ այստեղ ամեն ինչ հեշտ կլինի տանտերերի համար։ Թիմը 3 անընդմեջ հաղթանակ է տարել։ Այդ խաղերում 5 գոլ խփել է Հոլանդը, որը գրեթե մեկ ամիս գոլ չէր խփել, իսկ հիմա վերադարձել է իր լավագույն մարզավիճակին։ Ռոդրին նույնպես վերադարձել է։ Ընդհանուր առմամբ, ինձ թվում է, որ Հոլանդի գոլ խփելու պարագայում «Մանչեսթեր Սիթիի» խնդիրները դաշտի կենտրոնում այդքան էլ չեն նկատվում։ Այսպիսի խաղով թիմը շատ խաղերում կհասնի դրական արդյունքի։ Այս խաղն էլ դրանցից մեկը կլինի։
«Բորնմութն» իր հնարավորություններից ավելի վատ է հանդես գալիս։ Իրաոլայից ավելին էին սպասում, երբ ամռանը գլխավորեց թիմը։ Բայց նորեկները չարդարացրեցին սպասելիքները։ Այո, թիմը նախորդ տուրում մրցաշրջանի առաջին հաղթանակը տարավ և դուրս եկավ վտանգավոր գոտուց, բայց չեմ կարծում, որ դա շարունակական կլինի։ Իրաոլան ԱՊԼ-ի թիմերի մարզիչներից այս պահին ամենամոտն է աշխատանքը կորցնելուն։
Բացի այդ, թիմը գրեթե բոլոր ուժերը թողեց խաղադաշտում՝ օրերս կայացած «Լիվերպուլի» հետ գավաթային խաղում։ Թիմը խաղաց հիմնական կազմով, վատ հանդես եկավ, պարտվեց և դուրս մնաց Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունից։
«Մանչեսթեր Սիթին» շաբաթվա ընթացքում խաղ չի անցկացրել, քանի որ վաղուց էր դուրս մնացել գավաթային մրցաշարից։ Ինձ թվում է, որ Գվարդիոլայի գլխավորած թիմն այս խաղում խնդիրներ չի ունենա։
Ընտրում եմ «Մանչեսթեր Սիթիի» «չոր» հաշվով հաղթանակը՝ 1․69 գործակցով։ Ինպես նաև ընտրում եմ «Մանչեսթեր Սիթիի» ֆորա (-2.5) խաղադրույքը՝ 1․86 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: