«Մանչեսթեր Սիթի» – «Բավարիա»: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:00, 11 ապր 2023
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել «Մանչեսթեր Սիթի» – «Բավարիա» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.

Բավականին երկար դադարից հետո ասպարեզ են վերադառնում եվրագավաթները: Այսօր կանդրադառնամ դրանցից գլխավորին՝ Չեմպիոնների լիգայի խաղարկությանը, որտեղ մեկնարկում է քառորդ եզրափակիչը: Մասնավորապես կխոսեմ «Մանչեսթեր Սիթի» – «Բավարիա» խաղի մասին:

Անգլո-գերմանական այս դիմակայությունը կենտրոնական է քառորդ եզրափակիչում: Երկու գրանդները Չեմպիոնների լիգային զուգահեռ պայքարում են ներքին առաջնություններում չեմպիոնի կոչումը պաշտպանելու համար: Հետաքրքիր զուգադիպությամբ երկուսն էլ այդ գործընթացքում լուրջ դիմադրության են հանդիպում: «Մանչեսթեր Սիթիին» հանգիստ չի տալիս երկար ժամանակ առաջատարությունը պահպանող «Արսենալը», իսկ «Բավարիան» ոչ մի կերպ չի կարողանում պոկվել Դորտմունդի «Բորուսիայից»:

Մյունխենյան «ամենագնացը» դուրս մնաց Գերմանիայի գավաթի խաղարկությունից, սակայն Բունդեսլիգայի 27-րդ տուրում ռևանշի հասավ դրա գլխավոր մեղավոր «Ֆրայբուրգի» նկատմամբ: Թոմաս Տուխելի երրորդ խաղում «Բավարիան» համոզիչ չէր և մրցակցի նկատմամբ առավելության հասավ, այսպես կոչված՝ էկոնոմ ռեժիմով: Դա կարող էր մյունխենցիներին զրկել միանձնյա առաջատարությունից, սակայն ամեն ինչ բարեհաջող ավարտվեց և «Բավարիան» Չեմպիոնների լիգայի հանդիպմանը մոտենում է առանց տրամադրության անկման:

«Մանչեսթեր Սիթին», ի տարբերություն առաջիկա մրցակցի, առաջնության նախորդ խաղում ուժերը չխնայեց: Պեպ Գվարդիոլայի թիմը գեղեցիկ ոճով թիակների վրա պառկեցրեց հետնապահ «Սաութհեմփթոնին», իսկ հաջորդ օրը լավ նվեր ստացավ «Լիվերպուլից», որը միավորներ խլեց «Արսենալից»: Ստեղծվեց մի իրավիճակ, որտեղ ամեն ինչ մանչեսթերյան ակումբի ձեռքում է: Մնացած բոլոր խաղերում հաղթելու դեպքում «Մանչեսթեր Սիթին» կրկին կդառնա Անգլիայի չեմպիոն: Վերադառնալով «Քաղաքաբնակների» ցուցադրած խաղին, նշեմ գլխավորը. Գվարդիոլան ապշեցուցիչ ներդաշնակություն է հաղորդել իր թիմին, որտեղ կա ընդգծված դիրիժոր (Քևին դե Բրյույնե) և ընդգծված գոլահար (Էրլինգ Հոլանդ), բայց դա չի խանգարում, որ «Սիթին» ցուցադրի ամենաթիմային ֆուտբոլը Եվրոպայում: Ֆուտբոլիստները միմյանց, կարծես, փակ աչքերով են հասկանում և հիանալի են լրացնում իրար: Գվարդիոլան վերջապես նաև ամուր պաշտպանություն է կառուցել. Դիաշ-Ականջի-Ակե եռյակն իսկական պատ է դարձել մրցակիցների համար:

Մյուս կողմում «Բավարիայի» հսկայական փորձն է Չեմպիոնների լիգայում: Գործոն, որը հաճախ վճռորոշ է դառնում այս մրցաշարում: Բայց, կարծում եմ՝ եկել է «Մանչեսթեր Սիթիի» ժամանակը: Տիտղոսի ճանապարհին իսկական հսկաներ են, բայց, եթե հաղթել, ապա այդպես: «Բավարիայի» հետ առաջին խաղում առաջարկում եմ ընտրել անգլիական ակումբի երկու և ավելի գնդակի առավելությամբ հաղթանակը, սակայն ավելի ապահով տարբերակով:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:00/11 ապր
«Մանչեսթեր Սիթի» - «Բավարիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ