«Մանչեսթեր Սիթի» – «Բավարիա»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

03:00, 24 հլս 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Մանչեսթեր Սիթի» – «Բավարիա» ընկերական հանդիպման վերաբերյալ։

Թեպետ եվրոպական ֆուտբոլն արդեն վերադարձել է արձակուրդից, սակայն մեծ թիմերը դեռևս շրջագայությում են արտասահմանում։ Այդ շրջանակում «Մանչեսթեր Սիթին» ու «Բավարիան» կանցկացնեն ընկերական հանդիպումներ։ «Սիթին» Պրեմիեր լիգայի չեմպիոն է. «Քաղաքաբնակները» բավականին խարխլեցին իրենց երկրպագուների նյարդերը նախորդ մրցաշրջանի վերջում, որտեղ մինչև վերջին տուրը և նույնիսկ մինչև վերջին րոպեն պարզ չէր, թե ով կդառնա Անգլիայի չեմպիոն։ Պրեմիեր լիգայի վերջին խաղում «Սիթին» 3։2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Աստոն Վիլայի» նկատմամբ։ Նոր մրցաշրջանից առաջ Գվարդիոլայի տղաներն անցկացրել են 1 ընկերական հանդիպում մեքսիկական «Ամերիկայի» դեմ և հաղթել 2։1 հաշվով, երկու գոլերն էլ խփել է Կևին Դե Բրույնեն։

«Բավարիան» նույնպես իր ներքին առաջնության գործող չեմպիոնն է: Մյունխենցիների համար նախորդ Բունդեսլիգայում հաղթանակը տասներորդն էր անընդմեջ։ Թիմին հաջողվեց 8 միավորով առաջ անցնել մոտակա հետապնդողից՝ Դորտմունդի «Բորուսիայից»: Ակումբի վերջին հանդիպումները մայիսյան առաջնության խաղերն էին, որոնցում մյունխենյան թիմը երկու անգամ ոչ-ոքի խաղաց (2։2 «Շտուտգարտի» և 2։2 «Վոլֆսբուրգի» հետ): Նաև «Բավարիան» ընկերական հանդիպում անցկացրեց «Դի Սի Յունայթեդի» հետ և վստահ հաղթանակ տարավ՝ 6։2:

Նման խաղերը միշտ էլ անկանխատեսելի են, կարելի է դրանք ընկալել որպես զվարճանք։ Մինչև առաջնության մեկնարկը ոչ ոք խաղաքարտերը ցույց չի տա, բայց, որպես կանոն, սա միշտ դիմակայություն է, որտեղ շատ գոլեր կլինեն։ Ես ենթադրում եմ, որ այս խաղում կլինի 3-ից ավելի գոլ։  Կարելի է խաղալ նաև 1,5-ից շատ գոլերին յուրաքանչյուր խաղակեսում: Ճաշակի հարց է։

Մինչև 100% էքսպրես-քեշբեք Vbet.am-ից

Ողջույնի 3 բոնուս նոր խաղացողներին TotoGaming-ից

Օրդինար: Պարտված
Ընկերական հանդիպում
03:00/24 հլս
«Մանչեսթեր Սիթի» – «Բավարիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ