«Մանչեսթեր Սիթի» — «Բարսելոնա». Խաղում ենք 2,31 գործակցով

23:45, 01 նյմ 2016

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի C խմբի 4-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» այսօր «Էթիհադում» Երևանի ժամանակով 23:45-ին կընդունի «Բարսելոնային»:

6 խաղ անընդմեջ չհաղթելուց հետո Գվարդիոլայի սաները Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում կարողացան 4 անպատասխան գնդակ ուղարկել «Վեսթ Բրոմվիչի» դարպասն ու բարձրացնել թիմի տրամադրությունն ու տրամադրվածությունը…

Իսկ ահա «Բարսելոնան» «Սելտայից» կրած պարտությունից հետո պաշտոնական խաղերում դեռևս չի սայթաքել, և ամենայն հավանականությամբ այսօր էլ դա չի լինի:

«Գրանադային» «Կամպ Նոուում» 1-0 հաշվով հաղթելուց հետո «Բարսան» նորից մարտական է տրամադրված «Սիթիի» նկատմամբ, որին նախորդ տուրում հաղթել էր 4-0 հաշվով:

Կարծում եմ՝ Լուիս Էնրիկեի թիմը կկարողանա առավելության հասնել Պեպ Գվարդիոլայի սաների նկատմամբ, քանի որ նախ և առաջ խաղամակարդակով բարձր է, իսկ հետո՝ ելույթով շատ ավելի կայուն: Չնայած նրան, որ «Բարսելոնայի» համար այս 3 միավորը կենսական նշանակություն չունի, այնուամենայնիվ կատալոնական ակումբը հաղթանակից չի հրաժարվի, որին հասնելու հնարավորություններ շատ կստանա այս խաղում:

Բացի այդ, պետք է նշել, որ թիմերի միջև անցկացված վերջին 5 պաշտոնական խաղերում գրանցվել է միմիայն մեկ արդյունք՝ «Բարսելոնայի» հաղթանակը…

Դե ինչ, առաջարկում եմ խաղադրույք կատարել «Բարսելոնայի» հաղթանակի վրա, որի համար «Վիվառոն» սահմանել է 2,31 գործակիցը, և հուսամ՝ Լոնդոնում անձրև չի գա…

Օրդինար: Պարտված
23:45/1 նյմ
«Մանչեսթեր Սիթի» - «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ