«Մանչեսթեր Սիթի» — «Բարսելոնա». Ռոբերտ Գասպարյանի վիդեոկանխատեսումը
Բարև ձեզ, սիրելի ֆուտբոլասերներ, ես մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանն եմ: Ինչպես գիտեք, այսօր մեկնարկում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրը, և բնականաբար, կենտրոնական հանդիպումը կկայանա «Էյթիհադ» մարզադաշտում, որտեղ տեղի «Մանչեսթեր Սիթին» կընդունի կատալոնական «Բարսելոնային»:
Նորից Պեպ Գվարդիոլան ընդդեմ իր նախկին թիմի, բլա բլա բլա… սրա մասին մենք բոլորս գիտենք, առաջին խաղում, ինչպես հիշում եք, «Բարսելոնան» քարը քարի վրա չթողեց մրցակցից, 4:0 հաշվով տարավ հաղթանակ: Ընդհանրապես, սա թիմերի միջև 6-րդ հանդիպումը կլինի, և մինչև այս բոլոր 5 դեպքերում հաղթանակ է տարել կատալոնական «Բարսելոնան»:
Մինչև Vivaro ընկերության առաջարկած գործակիցներին ծանոթանալը, ես նախ առաջարկում եմ ծանոթանալ մի փոքր անցնել կազմերի վրայով և հասկանալ՝ կոնկրետ ինչ կորուստներով են թիմերը մոտեցել այսօրվա խաղին և ինչպիսի կազմերով դուրս կգան խաղադաշտ: Նախ՝ մրցաշարային աղյուսակում տիրող իրավիճակի մասին. կատալոնական «Բարսելոնան» երեք խաղերից հետո ունի 9, «Մանչեսթեր Սիթին»՝ 4, Մյոնխենգլադբախի «Բորուսիան»՝ 4, և «Սելթիկը»՝ միայն 1 միավոր:
Եվ այսպես՝ «Սիթիի» կազմում կբացակայեն Բակարի Սանյան, Ֆաբիան Դելֆն ու Պաբլո Զաբալետան: Նրանք վնասվածքներ ունեն: Բայց պետք է հիշել նաև, որ որակազրկված է դարպասապահ Կլաուդիո Բրավոն, նա կարմիր քարտ է ստացել առաջին խաղում: «Բարսելոնայում» ի սպառ վերացած է պաշտպանությունը՝ Խերարդ Պիկե, Ժորդի Ալբա, Ալեիշ Վիդալ, Ժերեմի Մաթյե. ֆրանսիացին որակազրկված է, իսկ առաջին երեքը վնասվածքներ ունեն, ինչպես նաև Անդրես Ինիեստան: Իսկ ահա Իվան Ռակիտիչը և Արդա Թուրանը վերականգնվել են վնասվածքից ու այսօրվա հանդիպմանը պատրաստ են:
Ինչ վերաբերում է կազմերին, ապա այստեղ ես ինձ համար նշել եմ հետևյալը. Սերխիո Ագուերոն դուրս է գալու խաղադաշտ, ձախից խաղալու է Նոլիտոն, աջից՝ Կեվին Դե Բրույնեն: Սա ամենալուրջ կազմն է, որը Գվարդիոլան կարող է դուրս բերել: Խաղալու է նաև Դավիդ Սիլվան և առաջին խաղի գլխավոր անհաջողակ Ֆերնանդինյոն: Իսկ ահա պաշտպանության աջ եզրը ամենախնդրահարույցն է լինելու, որտեղ, ըստ երևույթի, պետք է խաղա Ֆերնանդոն:
«Բարսելոնայում» աջից Ռոբերտոն կխաղա, ձախից՝ բնականաբար Լուկա Դինը, կենտրոնում էլ Ումտիտին ու Մասկերանոն: Շատ էքստրեմալ պաշտպանություն է: Մնացածում ամեն ինչ կարգին է: Ռաֆինյան այսօր, իմ կարծիքով, դուրս կգա խաղադաշտ որպես կենտրոնական կիսապաշտպան, և հարձակվողական եռյակը նույնն է՝ Նեյմար, Սուարես, Մեսսի:
Ինչ վերաբերում է այսօրվա խաղադրույքին, ես բավական հակիրճ կլինեմ և միգուցե ոչ այդքան կոնսերվատիվ, ու կկանխատեսեմ «Բարսելոնայի» հաղթանակը, որի համար Vivaro ընկերությունն առաջարկում է 2,40 գործակիցը: Այնպես որ, խաղադրույք կատարեք Vivaro-ի հետ ու խաղացեք հաճույքի համար:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: