«Մանչեսթեր Սիթի» — «Բարսելոնա». Գվարդիոլայի թիմը չի պարտվի
Այսօր կայանում են Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի հանդիպումները: Մրցավեճերից ամենաուշագրավն, իհարկե, «Մանչեսթեր Սիթի» — «Բարսելոնա» դիմակայությունն է: Նախորդ տուրում ևս այս թիմերը մրցեցին իրար դեմ, ու կատալոնյան ակումբը բոլոր առումներով գերազանցեց «քաղաքաբնակներին»:
Այսօր, այնուամենայնիվ, Պեպ Գվարդիոլան փորձելու է վերականգնել իր թիմի կորսված հեղինակությունը, իսկ առիթն առավել քան հարմար է: Մրցավեճ իր նախկին թիմի դեմ, թիմ, որի դաշտում նախորդ խաղում հիասթափեցրին իրենց երկրպագուներին:
Երկու թիմերի կազմում էլ կան կորուստներ: «Սիթիի» գլխավոր կորուստը դարպասապահ Կլաուդիո Բրավոն է, ով նախորդ խաղում հեռացվեց դաշտից, ու նրան ամենայն հավանականությամբ փոխարինելու է Վիլի Կաբալյերոն: Բացի Բրավոյից հիմնական կազմի գրեթե բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են խաղին: Միայն հարցականի տակ է Բակարի Սանյայի ու Սաբալետայի մասնակցությունը, բայց առանց նրանց Գվարդիոլան կկարողանա գլուխ հանել:
Իսկ ահա «Բարսելոնայի» կորուստներն անհամեմատ ավելի մեծ են: Թիմին չեն կարողանա օգնել Յասպեր Սիլասենը, Ժերար Պիկեն ու Անդրես Ինյեստան, ովքեր վնասվածքներ ունեն, իսկ ահա Ժերեմի Մատյոն նախորդ խաղում ստացած կարմիր քարտի պատճառով բաց կթողնի խաղը: Հարցականի տակ է նաև Ժորդի Ալբայի մասնակցությունը հանդիպմանը:
Համատեղելով այս ամենը, ինչպես նաև Գվարդիոլայի անհագ ձգտումը՝ ապացուցելու իր թիմի մարտունակությունը, ու հաշվի առնելով այն, որ խաղը կայանում է «Սիթիի» հարկի տակ, կարծում եմ, որ «Մանչեսթեր Սիթին» այս խաղում դաշտից կհեռանա միավորով: Ավելին, «Բարսելոնան» արդեն ամրության մեծ պաշար է ստեղծել ու միանշանակ խելակորույս առաջ չի գնալու, ու ոչ-ոքին ձեռնտու է նաև նրանց:
Առաջարկում եմ ընտրել «1X և խաղի տոտալը 1,5-ից շատ» խաղադրույքը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: