«Մանչեսթեր Սիթի» – «Բարնլի»։ Արթուր Պետրոսյանի կանխատեսումը
«Բարնլին» շատ հետաքրքիր թիմ է, որը վստահորեն գլխավորում է Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակը։ Մեծ հավանականությամբ թիմը հաջորդ մրցաշրջանում կխաղա Պրեմիեր լիգայում։ «Բարնլին» գլխավորում է «Մանչեսթեր Սիթիի» լեգենդար պաշտպան Վենսան Կոմպանին։
Կարծում եմ՝ հյուրերը զգույշ կգործեն պաշտպանությունում։ Կոմպանիի կոլեկտիվը խաղացող թիմ է, որը շատ է գրոհում, լավ պրեսինգ է կիրառում ու գոլեր խփում։ Նախորդ շաբաթ այս մրցաշրջանում երկրորդ հեթ-տրիկը գրանցեց Նեյտոն Տելը։ «Բարնլիի» համար սա առաջին լուրջ փորձությունը կլինի Պրեմիեր լիգա վերադարձից առաջ։
«Մանչեսթեր Սիթին» հզոր հանդիպում անցկացրեց Չեմպիոնների լիգայում՝ 7 գոլ խփելով «Լապցիգին»։ Խոսեպ Գվարդիոլայի թիմի մոտ ամեն բան ստացվեց։ Հնարավոր է, որ այս խաղում մեկնարկային կազմում չենք տեսնի Էրլինգ Հոլանդին, սակայն դաշտում կլինի Խուլիան Ալվարեսը կամ Ֆիլ Ֆոդենը։ Նրանք քիչ խաղաժամանակ են ստացել վերջին շրջանում։
Չեմ կարծում, որ կստացվի կոշտ հանդիպում։ «Սիթին» քիչ է խախտում կանոնները ու հազվադեպ է ստանում դեղին քարտեր։ «Բարնլին» նույնպես կոպիտ թիմ չէ։ Ինձ դուր է գալիս խաղի դեղին քարտերի տոտալը 2,5-ից քիչ խաղադրույքը։
Երկրորդ տարբերակը «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակ ու խաղի գոլերի տոտալը 2,5-ից շատ խաղադրույքն է։ Եվ դա այն դեպքում, որ մանչեսթերցիները խաղալու են կիսապահեստային կազմով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: