«Մանչեսթեր Սիթի» – «Աթլետիկո»: Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:00, 05 ապր 2022
«Матч ТВ» հեռուստաալիքի մեկնաբան և «Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել «Մանչեսթեր Սիթի» – «Աթլետիկո» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպման վերաբերյալ:

Եկել է Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումների ժամանակը: Դիեգո Սիմեոնեի թիմի բոլոր ճանապարհները տանում են Մանչեսթեր: «Աթլետիկոն» մեկ «Մանչեսթերի» արդեն անցել է, իսկ այժմ ճանապարհին ավելի հզոր «Սիթին» է, որը գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը:

Կարծում եմ՝ Գվարդիոլան ուրախ չէ, որ իր թիմին բաժին է հասել հենց «Աթլետիկոն»: Ցանկացած այլ մրցակցի հետ «Քաղաքաբնակների» համար ավելի հեշտ կլիներ: Նույնիսկ «Բավարիան», «Չելսին» կամ այլ թիմ ավելի նախընտրելի էին:

«Աթլետիկոյի» հետ ամեն ինչ կարգին է: Հրաշալի մարզավիճակում է Ժոաու Ֆելիքսը: Լա լիգայի նախորդ տուրում մադրիդցիները 4:1 հաշվով առավելության հասան «Ալավեսի» նկատմամբ: Վնասվածքից ապաքինվել է Մատեուս Կունյան, որը 11 մետրանոց վաստակեց և գոլային փոխանցում կատարեց: Ֆելիքսն ու Սուարեսն էլ դուբլի հեղինակ դարձան:

Իր հերթին, «Մանչեսթեր Սիթին» էկոնոմ ռեժիմով 2:0 հաղթեց «Բերնլիին»: Խաղի սկզբում թիմը 2 գոլ խփեց ու հանգիստ անցկացրեց մնացած ժամանակ՝ ուժերը խնայելով Չեմպիոնների լիգայի համար:

Պեպն այժմ մտածում է, թե ինչ անակնկալ կարելի է պատրաստել մրցակցի համար: Իհարկե, եթե հաշվի առնենք, որ այս դիմակայությունը լի է լինելու տակտիկական լուծումներով, ապա դժվար է արդյունավետ խաղ ակնկալելը: Պարզ է, որ Սիմեոնեն էլ փորձելու է ինչ-որ բան մտածել մրցակցին հարմարվելու համար:

Այո,՛ «Սիթին» ջախջախեց «Սպորտինգին», բայց այժմ մրցակիցն այլ է, Մադրիդի ֆուտբոլիստներն էլ ավելի բարձրակարգ են: Իմ կարծիքով՝ առաջին խաղակեսում թիմերը կհետախուզեն միմյանց: Բայց հաղթելու համար, այնուամենայնիվ, պետք է ֆուտբոլ խաղալ:

Ընտրում եմ առաջին խաղակեսի գոլերի տոտալը 1,0-ից քիչ խաղադրույքը: Կամ կարելի է ընտրել 2-րդ խաղակեսի գոլերի տոտալը 1-ից շատ տարբերակը:

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:00/5 ապր
«Մանչեսթեր Սիթի» – «Աթլետիկո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:00/5 ապր
«Մանչեսթեր Սիթի» – «Աթլետիկո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ