«Մանչեսթեր Սիթի» – «Ասթոն Վիլա»: Եգոր Տիտովի կանխատեսումը

19:00, 22 մյս 2022
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել «Մանչեսթեր Սիթի» – «Ասթոն Վիլա» Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի հանդիպման վերաբերյալ:

Վերջին տուրն Անգլիայում: Չեմպիոնական մրցավազքում ամեն ինչ կախված է «Մանչեսթեր Սիթիից»: Եթե «Քաղաքաբնակները» հաղթում են, ապա նվաճում են չեմպիոնի տիտղոսը: Ինտրիգն արդեն ավարտված կլիներ, եթե Գվարդիոլայի թիմը նախորդ տուրում հաղթեր «Վեսթ Հեմին»: Բայց 0:2-ից հետո չկարողացավ հաղթանակ կորզել: Ռիյադ Մահրեզը 2:2 հաշվի ժամանակ չիրացրեց 11 մետրանոցը:

Իսկ այստեղ «Սիթիին» դիմակայելու է «Ասթոն Վիլան»: Թիմ, որը գլխավորում է «Լիվերպուլի» լեգենդ Սթիվեն Ջերարդը: Սա յուրահատուկ փայլ է հաղորդում այս դիմակայությանը: Կարծում եմ, որ Ջերարդն իր ֆուտբոլիստներին կկարողանա տրամադրել այս հանդիպմանը: Եթե «Վիլային» հաջողվի ինչ-որ հետաքրքիր բան անել, ապա ֆուտբոլիստներն ավելի շատ ուշադրության կենտրոնում կլինեն: Իսկ դրանից հետո առաջարկների պակաս չի զգացվի:

Մանչեսթերցիները միանգամից առաջ են նետվելու: Բայց ենթադրում եմ, որ «Ասթոն Վիլան» նվազագույնը մեկ գոլ խփելու ներուժ ունի: Մրցաշրջանի վերջում Խոսեպ Գվարդիոլայի թիմի պաշտպանությունն այնքան էլ լավ վիճակում չէ և պարբերաբար գոլ է բաց թողնում: Այդ պատճառով էլ առաջարկում եմ ընտրել խաղի գոլերի տոտալը 3.5-ից շատ խաղադրույքը: Չեմ բացառում, որ բոլոր չորս գոլերն էլ կխփի «Մանչեսթեր Սիթին», բայց 2:2 հաշիվը նույնպես հավանական է: Սա Պրեմիեր լիգան է, որտեղ հրաշքներ շատ հաճախ են լինում:

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Պրեմիեր լիգա
19:00/22 մյս
«Մանչեսթեր Սիթի» – «Ասթոն Վիլա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ