«Մանչեսթեր Սիթի» – «Արսենալ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

15:30, 28 օգս 2021
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Մանչեսթեր Սիթի» — «Արսենալ» Անգլիայի Պրեմիեր լիգայի երրորդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Վերջին շրջանում «Արսենալի» ցուցադրած խաղը կտրուկ ակտիվացրել է հեյթերնեի բանակը։ «Թիմը գնում է անպետք ֆուտբոլիստների, այն դասվել է ԱՊԼ-ի միջակների շարքին», — այսպիսի արտահայտությունների կարելի է հանդիպել ամեն քայլափոխի։ Անգլիայի առաջնության 3-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումը կարող է բեկումնային դառնալ «զինագործների» համար։

Լոնդոնյան ակումբը իր 118-ամյա պատմության վատագույն մեկնարկն է տվել. թիմը պարտվել է «Բրենտֆորդին» ու «Չելսիին» չոր հաշիվներով։ Եվ դա այն դեպքում, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Արսենալը» ծախսել է 130 միլիոն ֆունտ ստերլինգ։ Բնականաբար, լոնդոնցիների երբեմնի սիրելի Միկել Արտետան ենթարկվել է մեծագույն ճնշման, իսկ դերբիում կրած պարտությունից հետո իսպանացի մասնագետին գրոհել են երկրպագուներն ու պահանջել նրա հրաժարականը։

Իհարկե, որպես պատճառաբանություն, կարելի է բերել հարձակման գծի առաջատար Օբամեյանգի ու Լակազետի բացակայությունը։ Նրանցից զատ, չի խաղում նաև նախորդ մրցաշրջանում առանցքային ֆուտբոլիստ դարձած Տոմա Պարտին։ Լազարեթում է նաև Բեն Ուայթը, որը պետք է դառնա «Արսենալի» պաշտպանության հենասյունը։ Օբամեյանգն արդեն վերադարձել է ու «Վեստ Բրոմվիչի» հետ գավաթային խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ։

«Սիթին» էլ է մրցաշրջանը սկսել պարտություններով: Սուպերգավաթի խաղում Պեպի տղաները պարտվեցին «Լեսթերին», իսկ առաջնության առաջին տուրում պարտվեցին նույնիսկ առանց Հարի Քեյնի խաղացող «Տոտենհեմին»։ Հաղթական տրամադրությունը մասնակի վերականգնվեց ԱՊԼ 2-րդ տուրում, որի շրջանակում «Սիթին» 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Նորվիչի» դարպասը։

«Արսենալի» դեմ առաջիկա խաղում Գվարդիոլան չի կարողանա հույս դնել Ֆիլ Ֆոդենի ու Կևին դե Բրույնեի վրա, որոնք դեռ չեն ապաքինվել վնասվածքներից։ Բենժամեն Մենդին առողջական խնդիր չունի, սակայն նա հայտնվել է անհավանական սկանդալի կենտրոնում. «քաղաքաբնակների» պաշտպանին մեղադրում են բռնաբարության մեջ և շուտով նա կկանգնի դատարանի առաջ։ Բացակայող ֆուտբոլիստների ֆոնին արժե հիշատակել թիմի նորեկ  Ջեկ Գրիլիշի տպավորիչ խաղը. նախորդ տուրում նա իր ելույթներն ամրագրեց առաջին գնդակով։

Ենթադրում եմ, որ առաջիկա թոփ խաղում հաղթողի վերաբերյալ հարցեր չեն առաջանա. «Մանչեսթեր Սիթին» տանը կհաղթի։ Ընդ որում՝ 2-3 գնդակի առավելությամբ։ Բայց, եթե հաշվի առնենք, որ ապաքինվել է Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը, և առաջին երկու տուրերում «Արսենալը» գոլ չի խփել, պետք է որ «Սիթիի» հետ խաղում լինի գոլերի փոխանակում։

 

Օրդինար: Պարտված
ԱՊԼ
15:30/28 օգս
«Մանչեսթեր Սիթի» – «Արսենալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ