«Մանչեսթեր Սիթի» – «Արսենալ». Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

20:30, 28 օգս 2021
Մարզական մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել «Մանչեսթեր Սիթի» – «Արսենալ» Անգլիայի Պրեմիեր լիգայի երրորդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Մանչեսթեր Սիթին» մեկնարկային տուրում «Տոտենհեմին» պարտվելուց հետո, ամբողջ զայրույթը պարպեց «Նորվիչի» վրա՝ 5 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը։

Գործող չեմպիոնն աստիճանաբար ուշքի է գալիս։ Երրորդ տուրում Խոսեպ Գվարդիոլան մրցելու է իր աշակերտի՝ Միկել Արտետայի հետ, որն առայժ չի կարողանում կարգավորել թիմի խաղը։ Երկու մարզիչներն էլ լավ գիտեն միմյանց, հետաքրքիր կլինի տեսնել, թե Արտետան ինչ հակախաղ է գտնելու «քաղաքաբնակների» համար։

«Արսենալն» Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում 6։0 հաշվով հաղթեց «Վեստ Բրոմվիչին»։ Այդ արդյունքն ինչ-որ առումով կարող վստահություն ներշնչել «զինագործներին», բայց դրանից նրանց շանսերը չեն ավելանում։

«Մանչեսթեր Սիթին» խաղալու է սեփական դաշտում և փորձելու է հենց սկզբից ճնշել մրցակցին։

Ընտրում եմ «Մանչեսթեր Սիթիի» գոլերի տոտալը 2.5-ից շատ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 2.07 գործակիցը։ Ռիսկային տարբերակ է, բայց, հաշվի առնելով «Արսենալի» պաշտպանությունը, արժե փորձել։

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ
20:30/28 օգս
«Մանչեսթեր Սիթի» – «Արսենալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ