«Մանչեսթեր Սիթի» – «Արսենալ»: Արթուր ՊԵտրոսյանի կանխատեսումը
Չնայած հետաքքիր վերնագրին, չեմ կարծում, թե այս խաղը դիտարժան կստացվի: Դրա համար շատ պատճառներ կան: Նախ այն խաղաոճը, որն Արտետան բերել է «Արսենալ»: «Զինագործները» կարգապահ են և նվազագույնի են հասցնում վտանգն իրենց տուգանայինում: Նախորդ մրցաշրջանում լոնդոնցիներն ամենաքիչ բաց թողող թիմն էին: «Արսենալը» Պրեմիեր լիգայի ամենապրագմատիկ թիմն է: Դեկլան Ռայսի գալուց հետո էլ Արտետայի թիմի միջին գիծն էլ ավելի կարգապահ դարձել:
Ընթացիկ մրցաշրջանում փոխչեմպիոնը 5 հանդիպում է անցկացրել: Բոլոր խաղերում 2-ից ավելի գոլ չի գրանցվել, 4 մրցավեճում էլ թիմը գոլ բաց չի թողել:
«Սիթին» առայժմ անհրաժեշտ մարզավիճակ չի հավաքել: Չեմպիոնը դեռ այն արագ ֆուտբոլը չի խաղում, բայց շատ է գրոհում, անընդհատ վերահսկում է խաղը: Թիմերը բարդ գրաֆիկով են ընթանում, հետևաբար, կաշվից դուրս չեն գալու:
Մի քանի տարբերակ ունեմ. խաղի գոլերի տոտալը 2.5-ից քիչ, առաջին խաղակեսի անկյունայինների տոտալը 5-ից քիչ, 1-30 րոպեի ընթացքում խաղի գոլերի տոտալը 0.5-ից քիչ:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: