«Մանչեսթեր Սիթի» – «Արսենալ»: Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

19:00, 06 օգս 2023
Ֆուտբոլային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել «Մանչեսթեր Սիթի» – «Արսենալ» Անգլիայի Սուպերգավաթի հանդիպման վերաբերյալ:

Անգլիական մրցաշրջանը սկսվում է: Ըստ ավանդույթի՝ մրցաշրջանը մեկնարկում է Սուպերգավաթի խաղով, որտեղ մրցելու են «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը»:

Այս մրցաշրջանն ավելի հետաքրքիր է լինելու, քանի որ թոփ ակումբներն ավելանում են: Եթե հաշվի առնենք նաև այն, որ «Լիվերպուլն» ու «Չելսին» չեն խաղալու Չեմպիոնների լիգայում և կենտրոնանալու են ներքին առաջնության վրա, ապա ամեն ինչ անկանխատեսելի է դառնում:

Միկել Արտետայի թիմը լավ համալրում է ստացել միջին գծում: Տիմբերի գալուց հետո պաշտպանությունն ավելի որակյալ կդառնա, իսկ Հավերցն առջևի գծին նոր որակ կհաղորդի:

Այո՛, հեռացել է Ջական և խաղի սկզբունքը փոխվելու է, իսկ դրա համար ժամանակ է հարկավոր: Մենք տեսանք, որ մինչմրցաշրջանային հատվածում «Արսենալը» շատ էր գոլ բաց թողնում, բայց Արտետան ամեն ինչ ունի ավելի հզոր թիմ կառուցելու համար:

Նախորդ երեք խաղում լոնդոնցիները 6 գոլ բաց թողեցին: Ինչ վերաբերում է հենակետային գոտուն և գնդակի կորստին, ապա խնդիրներ կան, որոնք շտկելու համար ժամանակ է անհրաժեշտ:

«Սիթին» նույնպես նախորդ 3 խաղում 6 գոլ բաց թողեց: Փաստ չէ, որ Խոսեպ Գվարդիոլայի թիմը նորից խելահեղ մրցաշրջան կանցկացնի: Հարցերը դեռ շատ են: Չի բացառվում, որ Գվարդիոլան նոր մրցաշրջանում որոշ խաղացողների մոտիվացիայի հետ կապված խնդիրներ կունենա:

Առայժմ կողմերը նախապատրաստական փուլում են, հետևաբար, դիտարժան հանդիպում կարող է ստացվել: Արդյունքի համար դժվար թե որևէ մեկը մտահոգվի, իսկ դա նշանակում է, որ գոլառատ խաղ կարող ենք ակնկալել:

Երկու տարբերակ ունեմ. «Արսենալը» չի պարտվի և 2 թիմերը գոլ կխփեն, ոչ-ոքի:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Անգլիայի Սուպերգավաթ
19:00/6 օգս
«Մանչեսթեր Սիթի» – «Արսենալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Անգլիայի Սուպերգավաթ
19:00/6 օգս
«Մանչեսթեր Սիթի» – «Արսենալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ