«Մանչեսթեր Սիթի» – «Արսենալ»․ հյուրերը գոլ կխփեն

15:30, 28 օգս 2021
Անգլիայի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» կընդունի «Արսենալին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում հյուրերը գոլ կխփեն։

Թիմերի միջև կայացած վերջին 10 խաղերից 9-ում հաղթել է «Մանչեսթեր Սիթին»։ «Զինագործներն» ընդամենը 1 հաղթանակ ունեն։ Այս խաղում էլ բացարձակ ֆավորիտը գործող չեմպիոնն է։ Նախորդ տուրում Պեպ Գվարդիոլայի թիմը 5։0 հաշվով ջախջախեց «Նորվիչին», իսկ «Արսենալը» լոնդոնյան դերբիում պարտվեց «Չելսիին»։ Այդ խաղում Միկել Արտետայի թիմը համեմատաբար ավելի լավ էր գործում, քան «Բրենթֆորդի» դեմ առաջին տուրի հանդիպմանը, երբ գրեթե ոչ մի գոլային պահ չունեցավ։

«Մանչեսթեր Սիթին» համեստ ու թույլ թիմերի դեմ խաղերում խնդիրներ չի ունենում, քանի որ մրցակիցները վախենում են առաջ գնալ։ Այս խաղում իրավիճակն այլ կլինի։ «Արսենալը» միայն մի բան է կարողանում լավ անել՝ հակագրոհել։ Օբամեյանգն ու Սական բավականին արագ խաղացողներ են։ Հանդիպմանը կմասնակցի նաև Մարտին Էդեգորը։

Չեմ պատկերացնում, թե ինչի շնորհիվ հյուրերը կարող են հաղթել, սակայն գոնե մեկ գոլ, կարծում եմ, կխփեն։ Շատ հաճախ, «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներն ինքամոռաց գրոհում են և մոռանում պաշտպանության մասին։ Կարծում եմ՝ «Արսենալում» էլ են հասկանում, որ գործող չեմպիոնի դեմ խաղում գոլային պահերն այնքան էլ շատ չեն լինելու և պետք է հնարավորինս կենտրոնացված գործել։

Ընտրում եմ՝ «Արսենալը» գոլ կխփի խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․94 գործակիցը։ Այո, փոքր ինչ ռիսկային է, սակայն այս խաղի միակ ինտրիգը, երևի, դա է․ գոլ կխփի՞ «Արսենալը», թե՞ ոչ։ Կարծում եմ՝ հյուրերը մեկ գոլ կխփեն։

Օրդինար: Պարտված
Անգլիայի Պրեմիեր լիգա
15:30/28 օգս
«Մանչեսթեր Սիթի» – «Արսենալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ