«Մանչեսթեր Սիթի» – «Արսենալ»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«Խաղ 6 միավորի համար». այսպես կարելի է բնութագրել Անգլիայի առաջնության 33-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի» – «Արսենալ» հանդիպման նշանակությունը։ Պրեմյեր լիգայում ձևավորվել է ֆանտաստիկ պայքար չեմպիոնության համար։ «Մանչեսթեր Սիթիին» և «Արսենալին» այս պահին բաժանում է 5 միավոր, սակայն Գվարդիոլայի թիմը 2 խաղ պակաս է անցկացրել։ Այսինքն, կորցրած միավորներով «Սիթին» նույնիսկ հիմա է առաջատար։ «Զինագործներին» պարտության մատնելու դեպքում արդեն նրանք կունենան 4 միավորի առավելություն։
«Արսենալի» գործերը վերջին շրջանում այնքան էլ հաջող չեն։ Աշնանային հատվածի լավագույն ակումբն այս պահին խնդիրներ ունի, և այդ խնդիրն ավելի շատ հոգեբանական է։ Այլ կերպ հնարավոր չէ բացատրել վերջին 3 խաղերի արդյունքը։ «Լիվերպուլին» ու «Վեսթ Հեմին» Միկել Արտետայի թիմը հաղթում էր 2 գնդակի առավելությամբ, սակայն գործը ավարտին հասցնել չկարողացավ։ «Սաութհեմփթոնի» հետ խաղում էլ հակառակ պատկերն էր. «Արսենալը» պարտվում էր 2 գնդակի տարբերությամբ, սակայն խաղի վերջում քամբեք արեց ու խուսափեց պարտությունից։
«Սիթիի» դեպքում ամեն ինչ այլ է։ Գվարդիոլան վերջին ամիսների ընթացքում ակտիվորեն կիրառում էր մի հնարք։ «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի դիմակայությունում դա հատկապես ակներև էր. կենտրոնական պաշտպան Ջոն Սթոունզը գործում էր «կեղծ» կենտրոնական պաշտպանի դիրքում և խաղում էր Ռոդրիի կողքին՝ որպես հենակետային կիսապաշտպան։ Այս հնարքը թիմին նոր շունչ տվեց։ Բավական է միայն նշել, որ վերջին անգամ «Սիթին» պարտվել է փետրվարի 5-ին՝ «Տոտենհեմին»։
Դժվար է հավատալ, որ «Արսենալը» կարող է ինչ-որ հաղթաթուղթ առաջարկել։ Ենթադրում եմ, որ «Սիթին» առնվազն 2 գնդակ կխփի այս «Արսենալին», մանավանդ որ Սալիբան բացակայելու է վնասվածքի պատճառով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: