«Մանչեսթեր Յունայթեդ» — «Միլան». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչ փուլից հետո, երբ «Միլանն» ու «Մանչեսթերը» անցան հաջորդ փուլ, երկրպագուները հույս հայտնեիցն, որ նրանք հիասքանչ կարող էին զարդարել մրցաշարի եզրափակիչը, սակայն վիճակահանությունը կույր էր ինչպես երբևէ. Արդեն 1/8 եզրափակիչի արգելով հաղթողի ֆավորիտ համարվող այս թիմերից մեկը լքելու է պայքարը։ Ու այս պահին հստակ ասել, թե թիմերից որն է գոնե աննշան ֆավորիտ, հնարավոր չէ։
Ուլե-Գունար Սուլշերի տղաները վաղուց չգիտեն՝ ինչ բան է պարտությունը։ Վերջին անգամ նորվեգացի մասնագետի թիմը պարտվել է հունվարի 28-ին, այն էլ տանը՝ 1-2 հաշվով «Նյուքասլին»։ Դրանից հետո թիմը կամ հաղթում է կամ ոչ-ոքի է խաղում, ընդ որում՝ 0-0։ Բացի դրանից, «Յունայթեդը» բացատիկ հուսալի է խաղում պաշտպանությունում։ Վերջին 4 խաղում «կարմիր սատանանարը» սեփական դարպասն անառիկ են պահում։ Այո, այդ 4 խաղից 3-ում «Մանչեսթերը» 0-0 է խաղացել։ Եվ այդ ֆոնին «Ման.Սիթիի» հետ քաղաքային դերբիում տարած հաղթանակը (2-0) կարելի է համարել սենսացիոն։
«Միլանը» մինչև վերջերս համարվում էր Սկուդետոյի հավակնորդ, սակայն միլանյան դերբիում «Ինտերից» կրած պարտությունը ու հետագա անհաջողությունները Ստեֆանո Պիոլիին զգալիորեն դուրս թողեցին չեմպիոնական մրցավազքից։ Այս պահին «ռոսոներիները» երկրորդն են Ա սերիայի մրցաշարային աղյուսակում, սակայն այս պարագայում կարող ենք ավելացնել «ԴԵՌ» բառը։ «Միլանը» զգում է, որ արդեն կորցրել է չեմպիոն դառնալու շանսը ու ակնհայտորեն խաղում է անհավես ու առանց Զլատանի։ «Ուդինեզեի» հետ ոչ-ոքին, կամ «Սպեցիայից» կրած պարտությունը «Միլանի» տրամադրվածության ամենավառ ապացույցն է։
Իտալական մամուլը գրում է, որ «Միլանը» ներքին ասպարեզում ունի խաղային խնդիրներ, ինչը կարող է թիմին դուրս թողնել ոչ միայն մրցանակային եռյակից, այլև ՉԼ քառյակից։ Հետևաբար, «Յունայթեդի» հետ խաղում Պիոլին դաշտ դուրս կբերի խաղացողների, որոնք չեն համարվում հիմնական։ Մանավանդ, որ վնասվածքի պատճառով խաղը բաց կթողնեն Իբրան, Մանջուկիչը, Չալհանողլուն, Ռեբիչը, Էրնանդեսն ու Բենասերը։ Այնպես չէ, որ Սուլշերի թիմում հիվանդ-միվանդ չկա։ Պոգան ու Ջոնսը դե լազարեթի մշտաբնակ են, նրանց են միացել վան դե Բեկը, ու, հավանաբար, Մարկուս Ռեշֆորդն ու Էդինսոն Կավանին։ Դավիդ դե Խեան չի խաղա անձնական խնդիրների պատճառով։
Կանխատեսում
Հաշվի առնելով «Միլանի» կադրային խնդիրները, հատկապես հարձակման գծում ու «Մանչեսթեր Յունայթեդի» սերը 0-0 հաշվի հանդեպ, ենթադրում եմ, որ խաղում եթե գոլ լինի, դա կհեղինակի հենց «Մանչը»։ Բայց քանի որ 1x-ի համար գործակիցը քիչ է, կառաջարկեմ խաղալ մի փոքր այլ տարբերակ, որը մոտ է՝ երկու թիմերն էլ գոլ կխփեն — ոչ։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: