«Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

16:30, 06 նյմ 2021
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, Vnews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի» Անգլիայի առաջնության 11-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Առաջին հայացքից թվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդին» և «Մանչեսթեր Սիթիին» բաժանում է ընդամենը 3 միավոր, բայց այս պարագայում կարելի է ասել, որ այս երկու թիմերին բաժանում է միայն 3 միավոր, մնացած բոլոր պարագաներում «Յունայթեդի» և «Սիթիի» միջև հսկայական անդունդ է։

«Յունայթեդը» «Լիվերպուլից» կրած ծայրահեղ խոշոր պարտությունից հետո մոտ էր առանց մարզչի մնալուն, սակայն «Մանկերի» ղեկավարություն որոշեց ևս մեկ հնարավորություն տալ Ուլե Գունար Սոլշերին, և ասում են, որ երեք հանդիպում են տվել խարխլված հեղինակությունը վերականգնելու համար։ Առաջին խաղում նորվեգացի մասնագետի գլխավորած թիմը 3:0 հաշվով հաղթեց «Տոտենհեմին», բայց դա, մեղմ ասած, ոչինչ չէր նշանակում, քանի որ «Տոտենհեմը» շատ վատ վիճակում էր, իսկ «Ատալանտայի» հետ ՉԼ-ի խաղում գրանցած մարտական ոչ ոքին մի փոքր ավելի հուսադրող էր, թեպետ այդ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» ուներ բավականին լուրջ խնդիրներ։ Վստահաբար կարելի է ասել, որ Սուլշերն իր աշխատանքը պահպանում է բացառապես Կրիշտիանու Ռոնալդուի արդյունավետ խաղի շնորհիվ։ 

«Մանչեսթեր Սիթիի» վիճակը, իրականում, ավելի լավը չէ, թեպետ խաղային առումով Գվարդիոլայի թիմը շատ ավելի լավ տպավորություն է թողնում, բայց «Սիթին» 2 անընդմեջ պարտություն է կրել, նախ Լիգայի գավաթի խաղարկությունում պարտվել է 11 մետրանոց հարվածաշարում «Վեսթ Հեմին», այնուհետև ներքին առաջնությունում 0:2 հաշվով պարտվել է «Քրիսթալ Փելասին», կարելի էր ենթադրել, որ Գվարդիոլայի թիմում կար ճգնաժամ, բայց Չեմպիոննների լիգայում «Բրյուգեի» նկատմամբ 4:1 հաղթանակը ամեն ինչ իր տեղը դրեց։

Կազմերի հետ կապված Գուարդիոլան խնդիրներ չունի, կարող է բացակայել միայն Ուոքերը, բայց դա հաստատ չէ, իսկ Սուլշերի պաշտպանությունում կան խնդիրներ. Վարանը միանշանակ չի խաղալու, ասում են որ պատրաստ չի լինելու նաև Լինդելոֆը , բայց ԶԼՄ-ները, այուամենայնիվ, գրում են որ նա կխաղա, և «Յունայթեդը» խաղը կսկսի 3 կենտրոնական պաշտպանով։ Ենթադրում եմ, որ այս խաղում «Մանչեսթեր Սիթին» արտագնա հաղթանակ կտանի, կամ լավագույն դեպքում չի պարտվի: Առաջարկում եմ ևս մեկ խաղադրույք, որ խաղում կլինի 11 մետրանոց։ 

Օրդինար: Պարտված
Պրեմիեր լիգա
16:30/6 նյմ
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Պրեմիեր լիգա
16:30/6 նյմ
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ