«Մանչեսթեր Սիթի» – ՊՍԺ. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:45, 24 նյմ 2021
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի հաղորդավար, լրագրող Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Մանչեսթեր Սիթի» – ՊՍԺ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղի վերաբերյալ։

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Մանչեսթեր քաղաքում։ Տեղի «Սիթին» կընդունի ՊՍԺ-ին։ Հանդիպումը հսկայական նշանակություն ունի երկու թիմերի համար։ Հաղթանակը թիմերից մեկին կապահովի 1/8 եզրափակիչ փուլի ուղեգիր։ Այս պահին «Մանչեսթեր Սիթին» 1 միավորով գերազանցում է փարիզցիներին։ Եթե Գվարդիոլայի թիմի վրա առանձնապես ճնշում չկա, Պոչետինոյի համար այս խաղը, գուցե, դառնա ճակատագրական։ Ըստ որոշ աղբյուրների, արգենտինացի մարզիչը պարտության դեպքում կարող է հրաժեշտ տալ իր պաշտոնին…

Թիմերի համար կորուստները մնում են նույնը. «Մանչեսթեր Սիթիից» խաղը կրկին բաց կթողնի վնասվածք ստացած Ֆերան Տորեսը և, ինչն ավելի կարևոր է, կորոնավիրուսով վարակված Կևին Դե Բրույնեն։ Սակայն «Քաղաքաբնակների» հարձակողական ներուժն այլևս նախկինի պես կախված չէ բելգիացուց։ Խոսեպ Գվարդիոլայի թիմն առանց նրա նախորդ մրցաշրջանում հիանալի աշխատանք կատարեց, այս մրցաշրջանում ևս լավ է գործում: Սպասվում է, որ կխաղան Ռուբեն Դիասը և Գաբրիել Ժեզուսը, որոնց Խոսեպ Գվարդիոլան հանգստանալու հնարավորություն էր տվել անցած շաբաթվա վերջին։ Հավանաբար, մեկնարկում կհայտնվի նաև Ռիյադ Մահրեզը, որը ՊՍԺ-ի դեմ կիսաեզրափակիչ երկու խաղում երեք գոլ է խփել։

ՊՍԺ-ի աստղային նորեկ Սերխիո Ռամոսը կարող է նորամուտը նշել փարիզյան թիմի կազմում: Իսպանացին թիմի հետ մեկնել է Մանչեսթեր։ Բայց դժվար թե Մաուրիսիո Պոչետինոն նրան դուրս բերի մեկնարկային կազմում։ Հատկապես, եթե Պրեսնել Կիմպեմբեն պատրաստ է խաղին։ «Կարմիր-կապույտների» լազարեթում են միայն Յուլիան Դրաքսլերն ու Ռաֆինյան, որոնք առայժմ չեն համապատասխանում մեկնարկային կազմի մակարդակին։

Առաջիկա խաղում «Սիթիին» համարում եմ ֆավորիտ, քանի որ նախ թիմն ունի խաղակցված կազմ։ Բացի դրանից, Գվարդիոլայի տղաներն առաջին խաղում պարտվել են ոչ այնքան հավասար խաղում ու ցանկանում են արժանի ռևանշի հասնել։ Վստահ եմ՝ այդպես էլ լինելու է։

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:45/24 նյմ
«Մանչեսթեր Սիթի» - ՊՍԺ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ