«Մանչեսթեր Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ» . Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:30, 07 մրտ 2021
Խաղում է
VNews.am կայքի լրագրող, Արմենիա Հ/Ը հաղորդավար, մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Անգլիայի առաջնության 27-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման վերաբերյալ։

Անգլիայի առաջնությունը կավարտվի ավելի քանի երկու ամսից, սակայն արդեն հիմա կարելի է այն փակել ու գնալ տներով։ Համենայն դեպս «չեմպիոնական պայքար» եզրույթն արդեն ակտուալ չէ։ Պեպ Գվարդիոլայի «Սիթին» այս տարի մի գլուխ բարձր է բոլոր մրցակիցներից, չնայած կար ինչ-որ ժամանակահատված, երբ մրցաշարային աղյուսակում էլի «Մանչեսթեր» անունով թիմն էր վերնահարկում, բայց ոչ թե «Սիթին», այլ «Յունայթեդը»։ Եթե իրավիճակն ԱՊԼ-ում այս պահին այլ լիներ, առաջնության 27-րդ տուրի մանկունյական դերբին կունենար իսկական արժեք։

Մարզավիճակ

Ասել, որ այսօր «Սիթին» գտնվում է գերազանց մարզավիճակում, կնշանակի ոչինչ չասել։ Պեպ Գվարդիոլայի «մեքենան» ավիրելով գնում է դեպի հերթական չեմպիոնությունը։ Միայն պատկերացրեք. վերջին անգամ «Մանչեսթեր Սիթին» իմացել է՝ ինչ բան է պարտությունը, եղել է ամիսներ առաջ՝ 2020-ի նոյեմբերի 11-ին։ Որքան սիմվոլիկ է, որ Պեպին պարտության մատնած վերջին մարզիչը Մոուրինյոն է։ Այդ օրվանից ի վեր «Սիթին» միայն 2 խաղում չի հաղթել, այդ 2 մրցակիցներից մեկը հենց «Մանչեսթեր Յունայթեդն» էր։ Բայց դե դա էլ էր անցած տարի։

Մանչեսթեր քաղաքի «Յունայթեդը» ևս վաղուց չի պարտվել. վերջին անգամ Սուլշերի տղաները 1-2 հաշվով պարտվել են «Շեֆիլդին»։ Դրան հաջորդած 10 խաղերից 7-ում «Յունայթեդը» չի հաղթել, իսկ 5-ում գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի։ Տպավորություն է, որ «Յունայթեդը» մոռացել է՝ ինչպես են գոլ խփում։ Այդ 5 0:0-ից 3-ը գրանցվել են անընդմեջ։ Սուլշերի տղաները վերջին անգամ հաղթել են փետրվարի 21-ին՝ տնային խաղում պարտության մատնելով «Նյուքասլին»։

Կորուստներ

Համենայն դեպս Գվարդիոլան արդեն տևական ժամանակ է այցելում է լազարեթ՝ ստուգելու՝ նոր դեմքեր կան, թե ոչ։ Բայց Նաթան Ակեից բացի, որը 2021-ի առաջին օրվանից այնտեղ է ու ապաքինվում է, ոչ ոք չկա։ «Սիթիի» բժշկական անձնակազմն այնքան լավ է աշխատում, որ հասցրել է ոտքի կանգնեցնել անգամ նրանց, որոնք վաղուց վնասվածք ունեին և ունակ չէին խաղալու, օրինակ Սերխիո Ագուերոն։ Արգենտինացի հարձակվողը վերջապես լիարժեք առողջ է և առաջիկա խաղերում Պեպը նրան կտա շանս։

«Մանչեսթեր Յունայթեդը» ընդամենը 2-3 շաբաթ առաջ կանգնած էր լուրջ խնդիրների առջև։ Վնասվածք ստացած ֆուտբոլիստների թիվն իսկապես ահռելի էր, իսկ անունները՝ հնչեղ։ Այսօր այդ ֆուտբոլիստներից ոմանք արդեն վերադարձել են կազմ։ Էդինսոն Կավանին լիարժեք առողջ է ու սպասվում է, որ դուրս կգա դաշտ «Սիթիի» հետ խաղի առաջին րոպեներից։ Ուրուգվայցու հետ գրեթե զուգահեռաբար խաղադաշտ է վերադարձել նաև Դոնի վան դե Բեկը։ Բայց հոլանդացու մասնակցությունը խաղին հարցականի տակ է։

Վաղուց չկա Պոլ Պոգբան։ Ֆրանսիացի կիսապաշտպանը վնասվածքի պատճառով բացակայում է արդեն ավելի քան 1 ամիս։ «Սիթիի» հետ խաղը ևս նա բաց կթողնի այնպես, ինչպես Խուան Մատան ու Ֆիլ Ջոնսը։ Եվս մեկ ֆրանսիացու՝ Անտոնի Մարսիալի առողջական վիճակը լավագույնը չէ, բայց նա, ամենայն հավանականությամբ, կընդգրկվի թիմի հայտացուցակում։

Դավիդ դե Խեան թեպետ այս տարի չի փայլում, բայց «Յունայթեդի» անվիճելի թիվ 1-ն է։ Իր վերջին ասուլիսի ընթացքում Սուլշերը հայտարարեց, որ դե Խեան ընտանեկան պատճառներով առաջիկա խաղին կամ խաղերին չի մասնակցի։ Խնդիրների մասին որևէ տեղեկություն չկա։ Որոշ վատատեսներ պնդում են, որ դե Խեան վիճել է ակումբի ղեկավարության հետ ու այլևս չի ցանկանում ելույթները շարունակել «կարմիր սատանաների» կազմում։ Բայց այս պահին պաշտոնական դիրքորոշումը մեկն է. անձնական պատճառներ։

Վիճակագրություն

Այս թիմերը նման չեն այլ սկզբունքային զույգերի, որոնք տարիներ շարունակ չեն կարողանում հաղթել այս կամ այն ստադիոնում։ Բայց այնուամենայնիվ կա փոքրիկ ինտրիգ, որը կարող է մոտիվացնել Պեպին ու իր տղաներին։ «Մանչեսթեր Սիթին» վերջին անգամ սեփական հարկի տակ հաղթել է սկզբունքային մրցակցին «հեռավոր» 2018 թվականին։ Դրան հաջորդած երկու խաղում էլ հաղթել է «Յունայթեդը»։

Կանխատեսում

«Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը կասկած չի հարուցում, սակայն դրա վերաբերյալ կանխատեսում կարող էր անել անգամ երեխան։ Ավելի համարձակ կլիներ կանխատեսել, օրինակ, «Սիթիի» հաղթանակն ու մրցակցի «չորությունը»։

Օրդինար: Չխաղարկված
Պրեմիեր լիգա
20:30/7 մրտ
Манчестер Сити - Манчестер Юнайтед
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ